Փոխարժեքներ
22 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.51 |
EUR | ⚊ | € 449.98 |
RUB | ⚊ | ₽ 4.8075 |
GBP | ⚊ | £ 522.85 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը անդրադարձել է դատավոր Սարգիս Պետրոսյանի այսօրվա դատական նիստում ունեցած պահվածքին՝ գրելով.
«Դիմում եմ դատավոր Սարգիս Պետրոսյանի ընկերներին։ Վստահ եմ՝ ինձ ընթերցողների թվում նրա ընկերներից կամ մտերիմներց մարդիկ կլինեն։
Հարգելինե՛ր, ձեր ընկերը լուրջ հոգեբանական խնդիրներ ունի. դա ակնհայտ է «Մարտի 1»-ի տարօրինակ գործով ուղիղ հեռարձակումներից։ Ընդ որում, դրանք գնալով խորանում են. այսօրվա նրա պահվածքը նորմալության սահմանագծից հեռու էր արդեն կիլոմետրով։ Իմ տպավորությամբ՝ ձեր ընկերն ընդհանուր առմամբ դրական անձնավորություն է, բայց ստանձնել է իր ուժերից շատ ավելի ծանր գործառույթ։ Ու քանի որ ինքն էլ է հասկանում, որ չի կարողանում իր գործը նորմալ անել, դրանից ավելի է ընկճվում ու է՛լ ավելի լուրջ ձախողումների է ենթարկվում։
Մի բան արեք։ Ընկերը ա՛յ էսպիսի նեղ օրվա համար է։ Բացատրե՛ք, որ դատավորի պատմուճանն իր հագով չէ։ Հո զոռով չի»։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախկին ՔՊ-ական գրելու համար դատավոր Սարգիս Պետրոսյանը դահլիճից հեռացրեց Yerevan Today-ի լրագրողին: