Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Եթե մինչեւ ընտրություններ չստացվի ազատվել այս չարիքի կառավարությունից, ընտրությունը լինելու է այն վերջին կետը, որի միջոցով պետք է ազատվել այս դավաճաններից՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, ուր ՀՅԴ անդամներն այցելել են 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների մասնակիցների հիշատակը հարգելու համար։
«Օրինակ, եթե ՀՅԴ-ն որոշի մասնակցել այդ ընտրություններին, առաջնորդվելու է միայն այդ սկզբունքով՝ հեռացնել այս սրիկա դավաճաններին, փոխել երկրի քաղաքական կուրսը եւ փրկել հայրենիքը: Ինքն ամեն ինչ անելու է, որ վերարտադրվի, բայց շանս չի ունենալու, որովհետեւ, վերջին հաշվով, մեր ժողովրդի աչքի առջեւ է այս ամենը տեղի ունեցել․ ինչքա՞ն կարելի է խաբել, մոլորեցնել»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:
Նա նշեց, որ Փաշինյանի հիմնական թեզը լինելու է հետևյալը, իբրև թե՝ ինքը խաղաղություն է բերել, իսկ ընդդիմադիրներին ներկայացնելու է իբրև պատերազմի ուժեր:
«Սա իրենց հայտնի թեզն է դեռ 1996-ից: Բայց ակնհայտ է, որ մեր ժողովրդին կոտորել են եւ պատերազմի են բերել այդ «խաղաղասեր ուժերը»: Խաղաղությունը չեն մուրում՝ պարտադրում են, իսկ դա կարող ես պարտադրել ուժեղ պետությամբ: Իրենք ամեն ինչ անելու են այս ամենը մոռացության տալու եւ թուրքերի հետ նոր էջ սկսելու համար»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:
Մանրամասն՝ տեսանյութում․