Փոխարժեքներ
14 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Չի կարելի ասել, որ այգին աճում է միայն այգեպանի շնորհիվ: Բայց նաև չի կարելի ասել, որ այն աճում է ինքն իրեն: Լավ այգի ունենալու համար կարևոր է նաև լավ այգեպան ունենալը:
Նույնը` պետության պարագայում է: Անվտանգ, արժանապատիվ ու խաղաղ զարգացող երկիր ունենալու համար միայն լավ ղեկավար ունենալը բավարար չէ, բայց առաջին անհրաժեշտ պայմանն է: Չի կարող խելացի, խաղաղասեր և արժանապատիվ ժողովուրդը տգետ և միևնույն ժամանակ թշնամու ոտքերի տակ դավադրաբար տարփողող ղեկավար ունենալ:
Այսօր մենք ապրում ենք մեր ժողովրդի պատմության դժվար ու պատասխանատու ժամանակներից մեկը, որտեղից անշուշտ կան ելքեր և լուծումներ: Բայց լուծումների փոխարեն հայ ժողովրդին չսազող ու վտանգաբեր կապիտուլյանտ ենք հանդուրժում` հույս ունենալով, որ մեր այգին, մի օր նորից կծաղկի: Դա անհնար է և չունի արդարացում:
Այգին նորից կծաղկի ու նոր շունչ կառնի, երբ հեռացվի այն այգեպանը, ով ավիրեց այգու ցանկապատը, հանուն իր էժանագին գոյության` վաճեռց այգու հրաշալի կտորները, զոհաբերեց այգու երուտասարդ ու փարթամ տնկիները, տրորում է այգու ապագայի բոլոր հայաշունչ սածիլներն ու ծաղկած այգին բիրտ ուժով փորձում է դարձնել մոլախոտերի, տատասկի ու անպտուղ տափաստանի:
Արտակ Զաքարյան
ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար