Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսրայելն ու Եվրասիական տնտեսական միությունն առաջընթաց են գրանցել ազատ առևտրի գոտու համաձայնագրի ստորագրման հարցում: «ՌԻԱ Նովոստի»ի հետ զրույցում այս մասին ասել է Ռուսաստանում Իսրայելի գործերի ժամանակավոր հավատարմատար Յակով Լիվնեն:
«Ազատ առևտրի գոտու վերաբերյալ բանակցությունները շարունակվում են Իսրայելի և ԵԱՏՄ-ի միջև: Մինչև համավարակի սկիզբը մենք իրականացրել ենք խորհրդատվությունների 6 փուլ, վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2020թ. մարտին, Երուսաղեմում, անմիջապես Covid-19-ի պատճառով մտցված սահմանափակումներից առաջ»,- ասել է Լիվնեն:
Նրա խոսքով՝ դեռևս իրավիճակը թույլ չի տալիս վերսկսել անձնական հանդիպումները, սակայն կողմերը շարունակում են աշխատել առցանց ձևաչափով:
«Մենք կարծում ենք, որ տնտեսական հարաբերությունների զարգացման մեծ հեռանկար կա Իսրայելի և Ռուսաստանի, ինչպես նաև ԵԱՏՄ այլ երկրների միջև: Ազատ առևտրի գոտու համաձայնագիրը հնարավորություն կտա վեր հանել այդ հեռանկարը»,- նշել է դիվանագետը:
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտնել է, որ 2020թ. ԵԱՏՄ-ն լուրջ քայլեր կձեռնարկի Եգիպտոսի և Իսրայելի հետ ազատ առևտրի գոտու համաձայնագրի ստորագրման գործընթացում:
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային տնտեսական ինտեգրացիոն միություն է, որը գործում է 2015թ. հունվարի 1-ից: Միության անդամներն են Հայաստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը և Ղրղզստանի Հանրապետությունը: 2020թ. ԵԱՏՄ-ում նախագահում է Բելառուսը: