| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր լրագրողները փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք Սաշիկ Սարգսյանի գոյությունը մեր երկրում չի վնասում ներդումների իրականացմանը: Փոխվարչապետը նախ խնդրեց ներկայացնել կոնկրետ անձանց և կոնկրետ կազմակերպություններ, որոնք հրաժարվել են ներդրումներ անել Հայաստանում Սաշիկ Սարգսյանի պատճառով:
Դիտարկմանը, թե ներդրումների կտրուկ նվազումն արդեն խոսում է վիճակի մասին, Գաբրիելյանն արձագանքեց, թե պետք է հաշվի առնել ժամանակահատվածը: «Տարածաշրջան, զարգացումներ, ռիսկեր, ռազմական իրավիճակ, դրանցից որևէ մեկը կապ չունե՞ր, և Ձեր հնչեցված հարցը հանկարծ դարձավ վճռորոշ գործո՞ն, որի պատճառով մենք ներդրումներ չունենք»,- ասաց նա:
Փոխվարչապետը հավելեց. «Մասշտաբների տեսակետից` ցանկացած անձ չի կարող ազդեցություն ունենալ, չեմ հասկանում, թե, հարցադրումը սրելով, ուր եք տանում»:
Հարցին, թե Սերժ Սարգսյանն ասել էր, որ երկրում գաղջ մթնոլորտ կա, այդ մթնոլորտը Հովիկ Աբրահամյանի կառավարության մոտ փոխվե՞լ է, թե՞ ոչ, Գաբրիելյանը պատասխանեց, որ ինքը օդերևութաբան չէ և չի կարող ասել: «Ինձ համար շատ ավելի դժվար է գնահատել մթնոլորտը, քանի որ ես օդերևութաբան չեմ, սակայն եթե անցնեմ ձեր հարցադրմանը, կարող եմ ասել, որ խնդիրը հետևյալն է` մթնոլորտի վերաբերյալ գնահատականներ պետք է տա մամուլը: Իմ կարծիքով` կա որոշակի բարելավում, սակայն դեռևս հասարակության մեջ շարունակում է որոշակի բևեռածվածություն, որը գնալով նվազում է»,- ասաց նա: