կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-13 13:54
Հասարակություն

Թբիլիսին 2-3 ամիս աշխատել է հայ զինվորականների վերադարձի ուղղությամբ. Վրաստանի ԱԳՆ

Թբիլիսին 2-3 ամիս աշխատել է հայ զինվորականների վերադարձի ուղղությամբ. Վրաստանի ԱԳՆ

Վերջին 2-3 ամիսներին Վրաստանը աշխատել է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Հայաստանի ու Ադրբեջանի հետ` 15 հայ զինվորականների վերադարձի ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:

«Այս արդյունքին հասնելու համար վերջին 2-3 ամիսների ընթացքում շատ ակտիվ աշխատել ենք մեր հիմնական ռազմավարական գործընկերոջ հետ: Շատ ուրախ եմ, որ այսօր ունենք նման արդյունք եւ եւս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, առաջին հերթին, մեր ռազմավարական գործընկերներին` Ադրբեջանին եւ Հայաստանին, որոնք գիտակցեցին տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն եւ կայունություն հաստատելու ուղղությամբ փոխադարձ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը, - ասել է Զալկալիանին:

Նա նաեւ հավելել է, որ արդյունքների հասնելու համար Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին շուրջօրյա կապ է պահպանել ամերիկացի գործընկերների հետ: «Վարչապետն աձնամբ 24 ժամ աշխատում էր եւ մեր հիմնական ռազմավարական գործընկեր Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ միասին անձամբ մասնակցում բանակցային գործընթացին: Օրեր առաջ Թբիլիսի է այցելել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռայքերի գլխավորած պատվիրակությունը: Այնուհետեւ Երեւան, ապա Բաքու է ժամանել ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությունը, որից հետո կրկին վերադարձել է Թբիլիսի, եւ բանակցությունները շարունակվել են այստեղ», - ավելացրել է նա, գրում է ՏԱՍՍ-ը: