|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին Հարավային Կովկասն անվանել է աշխարհի ամենաուժեղ տարածաշրջան և առաջարկել Թբիլիսին դարձնել Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունների հարթակ: Ըստ Վրաստանի Հանրային հեռուստատեսության՝ արտգործնախարարը նման հայտարարություն է արել, երբ ելույթ է ունեցել Թբիլիսիում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական արշավի շրջանակներում անցկացվող միջոցառման ժամանակ:
«Աշխարհում Հարավային Կովկասից ուժեղը չկա՝ ո՛չ տնտեսապես, ո՛չ ռեսուրսների և աշխարհաքաղաքական նշանակության առումով: Եթե Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատվի, բոլորը կշահեն՝ տարածաշրջանը և տարածաշրջանից դուրս գտնվող բոլոր խոշոր պետությունները»,- ասել է Զալկալիանին:
Նա նշել է, որ Թբիլիսին պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Բաքվի և Երևանի բանակցություններում: Զալկալիանին նաև շեշտել է, որ Վրաստանը միշտ էլ բարեկամական հարաբերություններ է պահպանում Հայաստանի ու Ադրբեջանի հետ: