կարևոր
12889 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-06 13:38
Տարածաշրջան

Թբիլիսին կարող է նվազեցնել Ուկրաինայի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների մակարդակը, բայց լիովին չի խզի. Կիևում Վրաստանի դեսպան

Թբիլիսին կարող է նվազեցնել Ուկրաինայի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների մակարդակը, բայց լիովին չի խզի. Կիևում Վրաստանի դեսպան

Վրացական Ռուսթավի 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գեորգի Զաքարաշվիլին, բացատրելով Ուկրաինայի նախագահի կողմից իրեն առաջադրված վերջնագրերը, նշել է, որ Վրաստանը դեռ Ուկրաինայի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու փուլում չէ, սակայն ուկրաինական կողմի որոշումը կարելի է համարել հարաբերությունների սրացում։

«Ինչպես նշել է արտաքին գործերի նախարարությունը (Վրաստանի), սա հարաբերությունների սրացում է։ Հաշվի առնելով, որ ուկրաինական կողմը երկար ժամանակ դեսպան չունի Վրաստանում, ապա դրանից հետո տեսականորեն հնարավոր է, որ մենք կիջեցնենք դիվանագիտական ​​հարաբերությունների մակարդակը, որի հաջորդ փուլը հարաբերությունների խզումն է, բայց մենք դեռ ամենացածր կետին չենք հասել»,- ասել է Զաքարաշվիլին։

Նշենք, որ հուլիսի 4-ին Ուկրաինայի նախագահի խնդրանքով Ուկրաինայում Վրաստանի դեսպանին խնդրել են 48 ժամվա ընթացքում հեռանալ Ուկրաինայից՝ Թբիլիսիում խորհրդակցությունների համար։ Գիորգի Զաքարաշվիլին ասել է, որ հուլիսի 6-ի կեսօրին կլրանա 48-ժամյա ժամկետը, և այդ ընթացքում նա կփորձի հատել Ուկրաինայի սահմանը։