Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք ենք մեր տարիքի տերը, եւ մեր թիմը առանձնանում է ոչ միայն տարիքային առանձնահատկությամբ, այլեւ, առաջին հերթին, գործնական գիտելիքներով, վճռականությամբ եւ կամքով։ Եւս մի բան հիշեցնեմ․ 2008 թիվ, երեւի 1ամսից պիտի պաշտոնս թողնեմ, մի հարցազրույցի ժամանակ ինձ հարցնում են՝ իսկ ի՞նչ եք անելու նախագահի պաշտոնը հանձնելուց հետո։ Այն ժամանակ չեմ հիշում ինչ եմ ասել, բայց ասել եմ, որ հաստատ ամենաերիտասարդ թոշակառուն չեմ լինելու։ Հիմա ոնց որ մենք ամսի 20-ից հետո ունենալու ենք երիտասարդ մի թոշակառու, որը պետք է պատասխան տա իր արածի ու չարածի համար,-Հրազդանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի, ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
նա նշեց, որ երբեք չի մտածել՝ կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, երբ ստիպված է լինելու հետ գալ եւ հայտ ներկայացնել իշխանության համար։
«Այսօր ես պարտավոր եմ դա անել։ Ես այսօր տեսնում եմ ժողովրդի այդ պահանջը, եւ մենք հաստատ կրելու ենք եւ կրելու ենք միասին»,-ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում