Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Mail.ru–ի Cybersport Media-ի տնօրեն Նիկոլայ Պետրոսյանը իր «Армянский прагматик» թելեգրամյան էջում նշել է, որ, հայտնի «իսպանական ամոթ» արտահայտությանը զուգահեռ, պետք է շրջանառության մեջ դնել նաև «հայկական ամոթ» արտահայտությունը։
««Իսպանական ամոթ» արտահայտությունը վերաբերում է մեկ այլ անձի գործողությունների պատճառով ամաչելուն: Ուղղակի անհարմար զգալուն, հասկանո՞ւմ եք:
Այսօրվանից շրջանառության մեջ կարող է դրվել «հայկական ամոթ» արտահայտությունը, որը կնշանակի մեկ այլ անձի գործողությունների համար ամոթից մեռնելու ցանկություն: Ոչ միայն անհարմարություն, այլ հողի մեջ մտնելու ցանկություն՝ միայն թե դա չտեսնելու համար:
Ոչ մի այլ զգացում, բացի «հայկական ամոթից», չի առաջանում, երբ տեսնում ես, թե ինչպես են զոհված զինվորների մայրերը, կանգնած իրենց որդիների թարմ գերեզմանների մոտ, ասում. «Շնորհակալություն, պարո՛ն Փաշինյան»:
Եվ սիրված վարչապետը գլխով է անում, ընդունում շնորհակալությունը և, հայկական ավանդույթին հակառակ, մեկ մեխակ է դնում իր անփույթ քաղաքականության պատճառով զոհված երիտասարդ տղաների գերեզմաններին: Հայկական ամոթ ...»,– գրել է Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ օրերս տեղեկություններ է տարածվել առ այն, որ Եռաբլուրում Նիկոլ Փաշինյանին շնորհակալություն հայտնածները Փաշինյանի աջակիցներից էին և զոհված զինվոր չունեն։