Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը շատ դրական է գնահատում Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան: Նշենք, որ Քիմ Քարդաշյանի այցի առաջին օրը օդանավակայանում հայտնի հեռուստաաստղին դիմավորել է էկոնոմիկայի փոխնախարարը, իսկ վարչապետի մոտ ընդունելությանը ներկա էր հենց Կարեն Ճշմարիտյանը:
Yerkir.am-ի հետ զրույցում Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ եթե հանրության կողմից Քարդաշյանի հանդեպ ուշադրությունը մեծ է, ուրեմն Հայաստանը ճանաչելի դարձնելու հարցում Քիմ Քարդաշյանի այցն այլ կերպ մեկնաբանել, քան միայն դրական, չի կարելի:
Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի հասարակության այն շերտի դիտարկումները, ովքեր համեմատում են կառավարության տարիների արածը Քիմ Քարդաշյանի այցի հետ` Հայաստանը ճանաչելի դարձնելու տեսանկյունից, եզրակացնելով, որ մի քանի օրում Քիմ Քարդաշյանն ավելի մեծ գործ արեց, քան կառավարությունը, Կարեն Ճշմարիտյանը պատասխանեց. «Եկեք համեմատելու եզրեր չփնտրենք, որովհետև դրանք չկան ու չեն կարող լինել: Ամեն մեկն իր գործն է անում: Քիմ Քարդաշյանն իր` հայ լինելու զգացմունքներն արտահայտում է լավագույն ձևով՝ բոլոր հանդիպումների ու շփումների ժամանակ»:
Հարցին, թե ինչո՞ւ Քիմ Քարդաշյանի ամուսնու` հայտնի ռեփեր լինելու հանգամանքին պատշաճ ուշադրություն չի դարձվում, Կարեն Ճշմարիտյանը պատասխանեց. «Ուշադրություն դարձնում ենք»: Հարցին, թե արդյոք կա՞ համապատասխան ծրագիր կամ օրակարգ` Քանյե Ուեսթի հետ կապված, նախարարը արձագանքեց, որ հատուկ օրակարգ ու ծրագիր չկա, քանի որ դա մասնավոր այց է, և եթե նրանք դիմում են որևէ հարցով, անպայման աջակցում և խորհուրդ են տալիս, թե որտեղ այցելեն: «Իրենց մասնավոր այցն է, իրենք են պլանավորում և ցանկից ընտրում, թե որտեղ են ուզում այցելել»,- ասաց նախարարը` հավելելով, որ Քանյե Ուեսթի «Թումո» այցը նույնպես նրա անձնական ընտրությունն է եղել: