կարևոր
2155 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-07 16:54
Քաղաքական

Ձեզ այսօր շանտաժի ենթարկողը, վաղը թռնելու է այս երկրից, իսկ դուք մնալու եք ձեր արածի պատասխանատվության առաջ․ Արմենուհի Կյուրեղյանը՝ ՔՊ-ին

Ամենամեծ կոռուպցիան նախընտրական խոստումներով, ընտրողի քվեն ստանալուց հետո բոլորովին այլ բան անելն է․ այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

Նրա խոսքով՝ ունենք մեծամասնության դիկտատուրա՝ խոստացած ժողովրդավարության փոխարեն։ 

«Ինչպես կասեր ՔՊ ղեկավարը՝ մեռաք նախկիններին հիշատակելով, մեռաք սոփեստությամբ, մանիպուլացիայով, խոստումներով փորձել հանրության աչքին թոզ փչել։ Ներկայից խոսեք, նախկիններից ոչ մեկ մյուսին չմո չէր ասում»,-ասաց Կյուրեղյանը։

Նրա խոսքով՝ մարդն ինչքան անհայրենիք պետք է լինի, որ ասֆալտը գերադասի Արցախից ու հայրենիքից։ 

«Հարգելի ՔՊ գործընկերներ, գիտեմ, որ ձերմեջ կան մարդիկ, ովքեր համաձայն չեն երկրում տիրող այս իրավիճակին։ Ինչո՞ւ ձեր ձայնը չեք բարձրացնում, ինչի՞ց եք վախենում, շանտաժի՞ց։ Ձեզ այսօր շանտաժի ենթարկողը, վաղը թռնելու է այս երկրից, իսկ դուք մնալու եք ձեր արածի պատասխանատվության առաջ»,- ասաց պատգամավորը։