|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Մայիսի 17-ին Գագիկ Ծառուկյանը նիստի է հրավիրել «Ծառուկյան» դաշինքով ընտրված պատգամավորներին: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց այդ դաշինքից պատգամավոր ընտրված Նապոլեոն Ազիզյանը:
Մեր հարցին` արդյո՞ք տարաձայնություններ կան իր և Գագիկ Ծառուկյանի միջև, նա արձագանքեց. «Ոչ, նման բան չկա, ամեն ինչ նորմալ է»:
Հարցրեցինք` արդյո՞ք այն պատգամավորները, ովքեր ԿԸՀ դիմում էին ներկայացրել և վերականգնել իրենց մանդատները, այնուամենայնիվ, վայր կդնեն դրանք, թե՞ ոչ: Ազիզյանն այս մասին ինֆորմացիա չուներ և հորդորեց մեզ սպասել ամսի 17-ի նիստի ավարտին: «Ամսի 17-ի նիստից հետո բոլորս ամեն ինչ կիմանանք»,- հայտարարեց նա: