կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-10 19:14
Հասարակություն

Ռուսաստանը էական ներդրում ունի Լեռնային Ղարաբաղում հետպատերազմյան ականազերծման գործընթացում. Զախարովա

Ռուսաստանը էական ներդրում ունի Լեռնային Ղարաբաղում հետպատերազմյան ականազերծման գործընթացում. Զախարովա

Ռուսաստանը էական եւ նշանակալի ներդրում ունի Լեռնային Ղարաբաղի հետպատերազմյան ականազերծման գործընթացում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա նշել է, որ տարածքների ականազերծման խնդիրը ցանկացած զինված հակամարտության առավել վտանգավոր եւ դժվար վերացվող հետեւանքներից է: Ռուսաստանը էական եւ նշանակալի ներդրում ունի Լեռնային Ղարաբաղում եւ հարակից շրջաններում հետպատերազմյան ականազերծման գործընթացում:

«Անցյալ տարվա նոյեմբերի 23-ից ռուս խաղաղապահների ջանքերով հայտնաբերվել է մոտ 26 000 պայթյունավտանգ նյութ եւ մաքրվել է շուրջ 2 հա տարածք, ստուգվել են ավելի քան 2000 շենքեր եւ 650 կմ ճանապարհներ: Նմանատիպ միջոցառումներ է իրականացնում նաեւ Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը, եւ հունվարի 4-ից, ադրբեջանական կողմի հետ համաձայնեցնելով, ռուս մասնագետները ուսումնասիրել են 550 հա տարածք եւ վնասազերծել 18000 պայթյունավտանգ առարկա՝ Աղդամի շրջանի տարածքում»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ Երեւանի եւ Բաքվի հետ կանոնավոր շփումների ընթացքում, այդ թվում` ամենաբարձր մակարդակով, Մոսկվան կոչ է անում համագործակցություն հաստատել ականազերծման հարցերում, ներառյալ ականազերծված դաշտերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը: «Ռուսաստանի արտգործնախարարն այս թեման քննարկել է Երեւան եւ Բաքու կատարած իր վերջին այցերի ընթացքում: Մենք ակնկալում ենք, որ այս գործընթացը կարագանա: Մոսկվան հետեւողականորեն հանդես է գալիս այն բանի օգտին, որ բոլոր խնդիրները, որոնք ունեն մարդասիրական բնույթ, ներառյալ ռազմագերիներին, կալանավորված անձանց, մահացածների մարմինները վերադարձնելը, անհայտ կորածների ճակատագրի պարզաբանումը, լուծվեն Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի եւ 2021 թ. հունվարի 11-ի հայտարարություններին խիստ համապատասխան, եւ որպեսզի այս ամենն արվի հնարավորինս արագ եւ առանց նախապայմանների»: