|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
Ես մի անգամ ասել եմ, որ Արցախի կարգավորման խնդրին էքսպերտային մակարդակով տիրապետում է վեց մարդ՝ ես, Ռոբերտ Քոչարյանը, Արկադի Ղուկասյանը, Վարդան Օսկանյանը, Ալեքսանդր Արզումանյանը ու Վազգեն Սարգսյանը․ այսօր լրագրողներին ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
«Հիմա սկի երեք հոգի էլ չի տիրապետում դրան»,- ասաց նա։
«Պուտինը, Մակրոնը, Բայդենն էսօր խոսում են Նիկոլի հետ, ես քաղաքագետ չեմ, ես պետք է իմանամ ինչ է պարտնյորների մտադրությունը, դա ասում են ո՛չ ինձ, ո՛չ Սերժին, ո՛չ Ռոբերտին, ասում են միայն Նիկոլին, նա էլ չգիտեմ՝ հասկանո՞ւմ է, թե՞ հասկանալուց հետո էլ աղավաղում է նրանց ասածները, երկուսն էլ հնարավոր է։ Կարող է չի էլ հասկանում, ես ավելի շատ դրան եմ հակված», - ասաց ՀՀ առաջին նախագահը։