կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-23 12:42
Քաղաքական

Էսօր ձեր վիճակն էլ է բարդ` ինը կուսակցություն, բոլորն էլ ճարտար խոսում են. Գագիկ Ծառուկյան

Էսօր ձեր վիճակն էլ է բարդ` ինը կուսակցություն, բոլորն էլ ճարտար խոսում են. Գագիկ Ծառուկյան

«Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպում ունեցավ  Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի ընտրողների հետ:  Նա ելույթում շեշտեց, որ երկրի վիճակը կարող է կայունանալ  իրենց նախընտրական ծրագրի 15 կետերի կատարմամբ միայն, սակայն, դիմելով ներկաներին, ասաց, որ եթե սխալ ընտրություն անեն և առաջիկա տարիներին ոչ կարող ուժ ստանա համապատասխան լիազորությունները, որևէ փոփոխություն  չի լինելու, և դրա մեղավոր լինելու է հենց ընտրողը:

«Եթե այդպես լինի, բոլորի մեղավորը դուք եք. ձեզ հնարավորություն է տրված ընտրել այն կառույցին, ում արած գործը գիտեք: Մարդուն պետք է իրական գործով ճանաչեն»,- ասաց Ծառուկյանը՝ հավելելով.  «Բոլորն էլ ճարտար են խոսում, բայց գործ պետք է անեն»:

Նրա խոսքով՝ ժողովրդի վստահության ու հավատի վերականգնման անհրաժեշտություն կա: «2008 թվականին Ծառուկյանի հանդեպ հավատը 22 տոկոս էր, 12 թվականին՝ 32 տոկոս, որը դա չէր բավարարում, որ ինքնուրույն որոշում կայացնենք: Հիմա կտաք հիսուն պլյուս մեկը, առաջին քայլը կլինի 15 կետերի իրականացումը: Եթե սխալ որոշում կայացնեք, մեզ չմեղադրեք, դուք մեղադրեք հենց ձեզ կամ նրան, ում հավատացել, տվել եք, գնացեք, նրանից էլ պահանջեք»,- ասաց նա:

«Ծառուկյան» դաշինքի ղեկավարը նաև շեշտեց, որ կադրերի ընտրության հարցում էլ պետք է ուշադիր լինել: «Ով արդյունավետ է աշխատում, պետք է պահես, ով վատ է աշխատում, պետք է  հանես, կապ չունի, որ ծանոթ է, բարեկամ է»,- ասաց նա՝ ավելացնելով. «Էսօր ձեր վիճակն էլ է բարդ` ինը կուսակցություն, բոլորն էլ ճարտար խոսում են` անգիր արած բաներ կրկնելով, ասելով: Եթե դու գնահատող ես, կամեցող ես, Աստված քո առաջ բոլոր դռները բացում է, կանաչ ճանապարհ է ստեղծում»:

Հանդիպման ավարտին Ծառուկյանն ընդգծեց. «Ես կարամ գրեմ, ստորագրեմ, առանց 15 կետերի կատարման ոչ մի բան չի փոխվելու»:

Այնուհետև, քաղաքացիների հետ զրուցելով, նրանց ձեռքից նամակ-ցանկությունները վերցնելով, նստեց ավտոմեքենան: