Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անդրադառնալով Սիրիայում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Թուրքիայի ծրագրերին՝ լիբանանյան «Ալ Ահբար» թերթը գրում է. «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է իր գործընկեր Ջո Բայդենի հետ, որպեսզի հավանություն ստանա Սիրիայում քրդերի դեմ ռազմական գործողություն սկսելու համար: Ռուսաստանը Անկարային ուղերձ է հղել, որ այս տարածաշրջանը ներառված է հենց Ռուսաստանի ծրագրերի մեջ։ Երևում է՝ Թուրքիայի հաշվարկները կրկին չարդարացան, և Էրդողանը փորձում է բանակցել Վաշինգտոնի ու Մոսկվայի հետ։
Էրդողանը, որը վերջին մի քանի ամիսներին փորձում էր համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ, հավանություն է խնդրել Սիրիայի դեմ գործողություն սկսելու համար։ Այստեղ Թուրքիայի նպատակն է հարձակվել այլ տարածքների վրա, որոնք գտնվում են Սիրիայի ինքնավար շրջանում։
Էրդողանի եւ Բայդենի հանդիպման ժամանակ Եփրատից արեւելք ընկած շրջանների տարածքի քարտեզի շուրջ բանակցություններն արդյունք չեն տվել։ Ինսայդերական տեղեկությունների համաձայն՝ Վաշինգտոնը հաստատել է հրադադարի շարունակականությունը, իսկ Բայդենը պնդել է քաղաքական որոշման կարևորությունը։
Մյուս կողմից, ըստ ընդդիմադիր մամուլի, Թուրքիան ծրագրում է գործել 4 ճակատով՝ Թել Ռիֆաթ, Մանբիճ, Թել Թամիր եւ Այն Իսա։ Հետաքրքիր է, որ այս շրջաններում կան կառավարական զինվորներ, որոնք գտնվում են Ռուսաստանի հովանու ներքո։ Ուստի Մոսկվան ուղերձ է հղել Անկարային՝ զորավարժություններ անցկացնելով Թել Թամիրում։ Սրանով նա փորձել է ցույց տալ, որ տարածքը գտնվում է իրենց վերահսկողության տակ։ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրն էլ թույլ չի տալիս Թուրքիային՝ հարձակվել նրանց վրա»։
Ըստ թերթի՝ Թուրքիան փորձում է իր վերահսկողության տակ առնել Եփրատի արեւելյան շրջանը՝ բացելով Ռոժավայի մի հատված M4 միջազգային մայրուղում։ «Քանի որ այս ճանապարհը Սիրիայի արևելքից հասնում է Հալեպ, այնտեղից էլ՝ Լաթաքիա, M4 մայրուղու բացումը շատ կարևոր է։ Ներկայումս հակամարտություն կա Հալեպը ափին կապող հատվածի բացման շուրջ: Ծայրահեղական խմբավորումները վերահսկում են ճանապարհի մի փոքր հատվածը, և թուրքական ուժերը տեղակայված են այդ դիրքերի մոտ։
Այս ծրագրով Անկարան ցանկանում է ներխուժել Սիրիայի այլ շրջաններ և քրդերին վտարել Եփրատի արևելքից, որտեղ կա ԱՄՆ զորակազմ։ Այնուամենայնիվ, Եփրատից արևմուտք ընկած՝ իր հեգեմոնիայի շնորհիվ Ռուսաստանը ցանկանում է ճնշում գործադրել։ Իդլիբից հեռանալու դիմաց Ռուսաստանը ցանկանում է գրավել M4 մայրուղու արևմտյան հատվածը և վերահսկողության տակ առնել Եփրատի արևելյան հատվածը։ Արդյունքում՝ դա կկրկնապատկի Վաշինգտոնի և Մոսկվայի հաղթանակը: Սակայն Թել Թամիրում զորավարժություններ անցկացնելուց հետո Ռուսաստանը ցույց տվեց, որ չի պատրաստվում հեռանալ Եփրատի արեւելքից, նա կարևոր դիրք է զբաղեցնում տարածաշրջանում»,- գրում է արաբական թերթը։