կարևոր
5989 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-28 10:36
Քաղաքական

Կարծես թե սովորել եք՝ ինչ անեք, պիտի մարսենք՝ Արցախի կորուստ, հայաթափում, հիմա էլ դասագրքով պատմության աղավաղում․ քաղաքացին՝ Ժաննա Անդրեասյանին

Կարծես թե սովորել եք՝ ինչ անեք, պիտի մարսենք՝ Արցախի կորուստ, հայաթափում, հիմա էլ դասագրքով պատմության աղավաղում․ քաղաքացին՝ Ժաննա Անդրեասյանին

Օգտատեր Անժելա Կարապետյանը գրում է

«Չարաչար սխալվում եք, տիկին նախարար, Zhanna Andreasyan, ոչ թե հայ ժողովուրդը կհամակերպվի, այլ Դուք ու դուք բոլորդ կհասկանաք, որ մենք ենք որոշելու մեր երկրում ամեն բան, Դուք և բոլորդ ուղղակի աշխատողներ եք, ում աշխատելաոճը այսօր մեզ ՉԻ ԳՈՀԱՑՆՈՒՄ և ԽԻՍՏ ԿԱՍԿԱԾԵԼԻ Է ԹՎՈՒՄ։ Այդ Դուք եք համակերպվելու, և Դուք եք հաշվի նստելու ժողովրդի հետ, առավել ևս՝ մտահոգ մասնագետների բարձրացրած աղմուկի հետ։ Բացի այդ, որքան գիտեմ Ձեր իսկ ղեկավար կազմի լոզունգն է՝ ժողովուրդն է որոշում, դրանով եք Դուք նախկիններից «լավը»։ Ծնողը ժողովրդի ներկայացուցիչ է, ու հենց ծնողն է որոշելու թույլ տա Ձեզ հաստատել ու թողնել այս դասագիրքը, թե ոչ։ Ու ոչ միայն ծնողը, այլև ազնիվ, հայասեր ու պետականամետ այն պատմաբանները, պատմագետներն ու ուսուցիչները, ում համար հայրենիքը սրբություն է, իսկ պատմության դասագիրքը՝ աղոթք։ Կարծես թե սովորել եք՝ ինչ անեք, պիտի մարսենք՝ Արցախի կորուստ, հայաթափում, հիմա էլ դասագրքով պատմության աղավաղում՝ թիրախավորելով իր հայրենիքը վաղը պահող աշակերտին ու հոշոտելով նրա ուղեղն ու ոգին Ձեր գլոբալիստական ախտով։

Ու բավական է Ձեր ղեկավարի հիվանդությամբ վարակված՝ շարունակ կրկնեք, որ թիրախավորված արշավ է կամ այլ բան։ Դուք եք թիրախավորել ու թիրախավորում, ժողովրդին՝ պառակտելով սև ու սպիտակի, հային՝ պառակտելով արցախցու և երևանցու, և այսօր՝ աշակերտին ։ ԲԱՎԱԿԱՆ Է։

Բովանդակային փոփոխություն չի նշանակում արժեբանական փոփոխություն, գաղափարազրկում և բովանդակազրկում։ Ուռա հայրենասիրությունից ու պաթոսից խոսելիս, աշակերտի մոտ ինքնուրույն եզրահանգումներ անելու ունակություն զարգացնելուց խոսելուց առաջ բացեք, ուղղակի բացեք այդ նույն դասագիրքը, որի 9-րդ էջում կգտնեք հետևյալ միտքը՝ Կիրառի՛ր քո առարկայական գիտելիքը՝ առանց քո անձնական դիրքորոշումն արտահայտելու։ Դիրքորոշում նշանակում է որևէ բանի վերաբերյալ տեսակետ՝ վերաբերմունք, գնահատում։ Եթե Դուք ի սկզբանե զրկում եք աշակերտին նյութի վերաբերյալ իր տեսակետը արտահայտելուց, արդեն ամեն ինչ պարզ է, Դուք ուզում եք, որ ուղղակի լինի հեղինակի միանձնյա, սուբյեկտիվ ու պարտադրված տեսակետը։ Ինչպես ղեկավարությունն է հակասում․ թե մեր երկրում ժողովուրդն է որոշում, ինչի մասին հիմա էլ ԱԺ ամբիոնից Դուք շեշտեցիք, այնպես էլ այս Ձեր դասագիրքն է հակասում Ձեր իսկ նշած նոր ու գովելի չափորոշիչներին, իբրև թե աշակերտի մոտ առողջ տեսակետ ու վերլուծական միտք ձևավորելու կարողությանը։ Տարիներ շարունակ Ձեր այդ հեգնած "ուռա պաթոսով" մեծացած զինվորներն ու կամավորներն են այսօր հանգչում Եռաբլուրում Ձեր կառավարության սուտ պաթոսի, ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է ՈՒ ՎԵՐՋ սուտ հայրենասիրության երեսից, այ Ուռա պաթոսը դա էր, տիկին նախարար, որ նախ մի սերունդ մորթեց պլանավորած ու լաաավ ծրագրած մարտի դաշտում, հիմա էլ ուզում եք մի ողջ լույս սերունդի միտք խավարեցնեք դպրոցում։ ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ՏԱԼՈՒ։ ՈՒՄ ԵՔ ՀԻՄԱՐԻ ՏԵՂ ԴՆՈՒՄ, ԹԵ ՁԵԶ ԹՎԱՑ ՀԱՍԿԱՑՈՂ ՄԱՐԴ ԷԼ ՉԿԱ։

Իսկ Ձեզ մեկ բան կասեմ՝ ասեք Ձեր թիվը, տիկին նախարար, ասեք թիվը, թե որքան պիտի կազմեն ամեն օր դիտարկվող անթիվ սխալները, խեղաթյուրումները՝ ապազգային հանցավոր միտում հետապնդող, որ այս դասագիրքը հրապարակայնորեն արգելվի։ Ու դա կլինի, ես անձամբ հետամուտ եմ լինելու։ Ու այսուհետ այն ամենը, ինչը հարիր չէ Հային, թույլ չենք տալու, ու դա լինելու է ցանկացած ոլորտում։ Թվում է՝ մենք ու մեզ նման մտածողները քիչ են ու դեր չեն կարող կատարել, կտեսնեք, թե ինչպես է ամեն բան փոխվում։

1 ծաղկով գարուն բերողներ անկասկած ու շուտով ի հայտ կգան՝ վերացնելու այն աղբն ու գարշահոտը, որ սփռվել է մեր երկրի ամեն ոլորտում։

Հ․Գ․ Սնուփ Դոգին մշակույթ համարող, մեր երկիրը նաև դրանով ճանաչելի դարձնելուն իր հավանությունը տված ԿԳՄՍ նախարարությունը հաստատ ոնց էլ լինի մի քանի միլիոն պետբյուջեից կճարի հայոց պատմության 7-րդ դասարանի նոր ու ազգային դասագիրք վերահրատարակելու համար»։

Հիշեցնենք, որ Աժ քառօրյա նիստի հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հարց էր ուղղել Ժաննա Անդրեասյանին, թե ինչպիսինն է Հայոց պատմության դասագրքի հետագա ճակատագիրը, որին ի պատասախան Անդրեասյանը կոչ արեց բոլորին համակերպվել և ընդգծեց, որ պատմության դասագրքում ներառված ընդհանուր մոտեցումները չեն սրբագրվելու, քանի որ դրանք են կրթական բարեփոխումների առանցքը։