|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, խոսելով պաշտոնյաների աշխատասենյակներում Նիկոլ Փաշինյանի նկարների հայտնվելու մասին, հայտարարեց, որ ի տարբերություն Սերժ Սարգսյանի Նիկոլ Փաշինյանն ընտրված առաջնորդ է։
Պարոն Հարությունյան, չհամոզեցիք... որովհետև Բայդենն էլ է ընտրված, Մակրոնն էլ, բայց նրանց նկարները չեն փակցվում իրենց երկրների գերատեսչություններում:
Իհարկե դուք կարող եք ինձ ասել, որ, օրինակ Հիտլերը ընտրված էր, և նրա նկարներն ամենուրեք փակցված էին, որին ես որևէ հակափաստարկ չեմ կարող բերել: Բայց դա արդեն Ձեր ընտրությունն է»: