Փոխարժեքներ
28 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.33 |
EUR | ⚊ | € 443.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7267 |
GBP | ⚊ | £ 519.57 |
GEL | ⚊ | ₾ 142.02 |
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը բողոքի ակցիա իրականացրեց Գլխավոր դատախազության շենքի դիմաց, նրանք պահանջեցին բացատրություն տալ արցախցիների դեմ ատելություն քարոզելու դեպքերի և Արցախում կոռուպցիոն երևույթների վերաբերյալ հաղորդումների հիմքով իրականացվող քրեական վարույթների ընթացքի մասին:
«Մարտադաշտում չի եղել հայաստանցի, արցախցի, եղել է հայ ազգ։ Այն մարդիկ, ովքեր տարանջատում են մտցնում, թշնամի, վտանգավոր մարդիկ են մեր ազգի համար»,- իր ելույթում ասաց «Վերածնվող Արցախ» շարժման ղեկավար Անաստաս Իսրայելյանը։ «Դատախազության աշխատանքը պետք է ուղղված լինի նման մարդկանց պատասխանատվության ենթարկելուն։ Հստակ աշխատանք է տարվում այդ պառակտումը մտցնելու համար։ Պետական մակարդակով ևս ատելություն են սերմանում՝ արցախցիներին պիտակավորելով որպես թալանչիներ։ Թալանչի հա թալանչի, հստակ անուններ տվեք, թե ովքեր են այդ թալանչիները»,- ասաց Իսրայելյանը՝ նշելով, որ երբ խոսում են խնդրիների մասին, իրենց ասում են՝ գնացեք ձեր թալանչիներից ուզեք։