կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-09 16:06
Հասարակություն

ԵԿՄ-ում Yerkir.am-ի լրագրողի վրա հարձակված անձը Փաշինյանի տոհմից է․ ոստիկանությունը գործը կարճել է

ԵԿՄ-ում Yerkir.am-ի լրագրողի վրա հարձակված անձը Փաշինյանի տոհմից է․ ոստիկանությունը գործը կարճել է

Վաղարշապատի ոստիկանությունը պարզել է Էջմիածնի ԵԿՄ-ում մայիսի 15-ին Yerkir.am-ի լրագրող Լիա (Լիանա) Սարգսյանի վրա վայրենաբար հարձակված անձանց ինքնությունը եւ, առանց համակողմանի քննության, գործը կարճել։

Պարզվում է՝ նրանցից մեկը Փաշինյանի տոհմից է` Արթուր Միշայի Փաշինյան (կից հրապարակում ենք նրա՝ ՔՊ քարոզչական տարբերանշանով նկարը), մյուս անձինք են՝ Ֆելիքս Սոսի Չոբանյան, Արմենակ Մայիսի Շահբազյան։ Վերջինս իր բացատրության մեջ ներկայացել է որպես ԵԿՄ տարածքային բաժանմունքի ղեկավարի տեղակալ, ապա հայտնել, որ պայմանավորվածություն են ձեռք բերել ԵԿՄ-ի տարածքը տալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ նախընտրական շտաբ բացելու համար։ Այս մարդը ոստիկանությանը խաբել է՝ ասելով, թե միջադեպի օրն ինքն այնտեղ է եղել իր մարտական ընկերներ Արթուր Փաշինյանի եւ Ֆելիքս Չոբանյանի հետ։ Ոստիկանությանը բոլորը միաբերան ասել են, որ ԵԿՄ-ի տարածքը ՔՊ-ին է տրվել վարձակալությամբ, եւ այդ օրվա դրությամբ դեռեւս որեւէ շտաբ բացված չի եղել։

Իրականում, միջադեպի հիմք է հանդիսացել այն, որ լրագրողը, տեսել է, որ «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության Էջմիածնի գրասենյակի պատերին՝ ԵԿՄ ցուցավահանակի կողքին, փակցված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարբերանշաններով եւ Փաշինյանի նախընտրական կարգախոսներով պաստառներ, մտել է գրասենյակ՝ պարզաբանում ստանալու, թե ինչո՞ւ է ապաքաղաքական եւ ռազմահայրենասիրական կառույց համարվող ԵԿՄ-ի գրասենյակը ծառայեցվում իշխանական նախընտրական քարոզչամեքենային, կամ ինչո՞վ է պայմանավորված, որ ԵԿՄ-ի գրասենյակի պատերը ողողված են իշխանական կուսակցության նախընտրական պաստառներով:

Կից հրապարակում ենք Վաղարշապատի բաժնի՝ քրեական գործ հարուցելը մերժելու որոշումը։

Լիանա Սարգսյան