Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` ժամը 1.15-ին, հայտնաբերվել է ՀԱԿ գրասենյակի վրա հարձակում կատարած անձը: Այդ մասին հաղորդագրությամբ տեղեկացնում է կուսակցությունը:
«Օհանյանը հայտնաբերվել է Երևանի Թումանյան 3 շենքի մոտ ու բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ տվել է խոստովանական բացատրություն: Անձնական խուզարկությամբ Արսեն Օհանյանի մոտ հայտնաբերվել են հանցագործության գործիք հանդիսացող երկու դանակները՝ շեղբի 11 սանտիմետր երկարությամբ: Քննությունը շարունակվում է»:
Հիշեցնենք, որ երեկ` ժամը 12.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Սարյան 38 հասցեում երկու դանակներով զինված մի տղամարդ սպառնալիքներ է տվել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ահազանգից կես ժամ առաջ մոտ 50-55 տարեկան մի տղամարդ, մտնելով հիշյալ հասցեում գտնվող Հայ ազգային կոնգրեսի գրասենյակ, սպանության սպառնալիքներ է հնչեցրել: Նույն օրը ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սպառնացող տղամարդը Սպիտակ քաղաքի բնակիչ, 1957 թվականին ծնված Արսեն Օհանյանն է: