|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Կ.Պոլսի (Ստամբուլի) դատախազությունն ավարտել է Քադըքյոյ շրջանում գտնվող հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու վրա հարձակման գործով սկսված հետաքննությունը:
Ըստ Milliyet-ի` դատախազությունը պահանջել է կասկածյալ Սերդար Քաբանին դատապարտել 4 ամսից մինչև 1 տարի 4 ամիս ազատազրկման: Նման պահանջի հիմք է հանդիսացել «պաշտանմունքային վայրերին վնաս հասցնելու» հոդվածը:
Ապրիլի 29-ին Սերդար Քաբանը եկեղեցու դիմապատին Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի նկարն էր փակցրել, իսկ երբ հաջորդ օրը նկարը չէր գտել, եկեղեցու դռան դիմաց աղբ էր լցրել ու պատին գրել` «Այս հայրենիքը մերն է»: