|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
«Սիրելի կապանցիներ, ուրախ եմ ասել, որ վերջին մի քանի ամիսները պատվով եմ ներկայացրել Սյունիքը և ձեզ խորհրդարանում։ Հուսով եմ ստացվել է, և դուք կրկին կվստահեք ինձ հունիսի 20-ից հետո ձեր ներկայացուցիչը լինել ԱԺ-ում»,- Սյունիքի մարզկենտրոն Կապանում հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալով՝ ասաց ԱԺ պատգամավոր, «Հայաստան» դաշինքի անդամ Աննա Գրիգորյանը։
Նրա խոսքով, Սյունիքը և հատկապես Կապանը ամենաշատն է տուժել պատերազմի արդյունքում․ «Սյունեցին երբեք ծնկած չի եղել և չի լինելու։ Մենք չենք համակերպվելու այս իրավիճակի հետ։
Մենք ուզում ենք խաղաղություն, բայց այդ խաղաղությունը պետք է արժանապատիվ լինի։ Այս ընտրությունները սովորական չեն, սեղանին դրված է մեր լինել-չլինելը, պետություն ունենալ-չունենալը։ Եվ ես վստահ եմ, որ մենք ընտրելու ենք արժանապատիվ ապրելը»։
Մանրամասն՝ տեսանյութում։