Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նման իրավիճակ, երբ 6 օր անընդմեն 400-ից պակաս ամենօրյա դեպքեր ունենանք՝ մայիսի 24-ից հետո չէր եղել՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նսիտի մեկնարկին։
Նրա համոզմամբ՝ սա նշանակում է, որ մենք շանս ունենք ջարդելու համավարակի ողնաշարը։
«Վերջին 15 օրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Հայաստանում էականորեն բարելավվել է։ հունիսի 11-ից հետո առաջին անգամ երեկվա դրությամբ ունենք 9 հազարից պակաս ակտիվ դեպք։ Երեկ դրական ախտորոշված և չառողջացած դեպքերը 8 877 են։ Հունիսի 11-ից հետո երբեք այսպիսի ցածր թիվ չենք ունեցել՝ երեկ ունեցել ենք 259 նոր ախտորոշվող դեպք»,-ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ սա մեզնից յուրաքանչյուրի վրա դնում է հատուկ պատասխանատվություն, քանի որ իրավիճակի բարելավումը հակահամաճարակային կանոնների պահպանման և դիմակներ կրելու արդյունք է։
Փաշինյանը նկատեց, որ կորոնավիրուսով վարակման պիկը ունեցել ենք հուլիսի 6-ին, ինչը, հավանաբար, սթափեցրել է մարդկանց։
«Ցավոք, մինչև տուրիստական սեզոնի ավարտը ավիափոխադրումները սովորական ռեժիմով չեն վերակագնվի։ Մեր հայրենակիցները պետք է օգտվեն ներքին տուրիզմի վայրերից և սա նշանակում է, որ մեր տեսչական մարմինները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն հանգստյան վայրերում հակահամաճարակային կանոնների պահպանմանը»,-ընդգծեց Փաշինյանը։
Նա հայտարարեց, որ կորոնավիրուսը պետք է դուրս բերենք օրակարգից, ինչը չի նշնակում, որ դեպքեր չպետք է ունենանք, այլ որ դեպքերի թիվը չպետք է համարվի ճգնաժամ։
Նա հույս հայտնեց, որ սեպտեմբերին կավտենք ճգնաժամի ավարտը։
Արտակարգ դրության երկարաձգման կամ չերկարաձգման մասին վարչապետը որևէ խոսք չասաց։
Մանրամասն՝ տեսանյութում․