Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր չենք ուզում խոսել անցյալից, 25 տարվա բացթողումներից, բայց չենք կարող չխոսել այսօրվա իշխանությունների մասին, որոնք պատմություն մեջ կմնան որպես դավաճաններ, մարդիկ, որոնք խլեցին մեր հույսերը, փոխեցին մեր ճակատագիրը, զրոյացրին մեր 25 տարվա բանակը, որը մեր անվտանգության երաշխավորն էր․ ըստ Yerkir.am-ի՝ Ազատության հրապարակում Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած հանրահավաքին հաջորդած երթի ընթացքում ասաց ՀՅԴ ՀԵՄ Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Գոռ Սարգսյանը։
«Ի՞նչ ունի անելու այսօրվա երիտասարդությունը, երբ ունենք կորսված Արցախ, 5000 զոհեր, կործանված ընտանիքներ, հույսը կորցրած հայրենակիցներ, որոնք առաջին հնարավորության դեպքում արտագաղթելու են։ Գուցե այսօր են Արամ Մանուկյաններ ու Քաջազնունիներ ծնվելու։ Մենք պետք է ապացուցենք, որ այդ մարդկանց արժանի հետևորդներն ենք, մեզանից ավագ սերնդի արժանի հետևորդներն ենք, որոնք Արցախի ազատամարտում հաղթեցին, մեզ արժանապատվություն տվեցին։ Այսօր ամբողջ աշխարհին, մեր թշնամիներին պետք է ապացուցենք, որ չենք համակերպվելու այս իրականության հետ, այս իշխանությունների հետ։
Մենք ուղղելու ենք մեր հայրենիքի մեջքը, ունենալու ենք հզոր և մարտունակ բանակ, մեր տնտեսությունն աճելու է, մենք ունենալու ենք ազգային կրթություն»,- հայտարարեց նա։
Ըստ Գոռ Սարգսյանի՝ այդ ամենը հեշտ չի տրվելու, նվիրյալներ ու պրոֆեսիոնալներ են հարկավոր, բայց այդ ամենին հասնելու ամենաառաջին քայլը պետք է լինի այս իշխանությունների հեռացումը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։