Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ոգեշնչված եմ մեր հրամանատարական կազմի խելացի, ճկուն կազմակերպման գործընթացով, որովհետեւ ականատես ենք լինում մեր տղաների քաջագործություններին ու սխրանքներին, ինչն, իհարկե, հիացմունքի և խոնարհանքի է արժանի։ Իհարկե, կոտրելու ենք Ադրբեջանի ողնաշարը, կասկած չկա, հաղթում ենք և հաղթելու ենք»,- այսօր լրագրողներին ասաց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր Տիգրան Հեքեքյանը։
Նա առաջարկեց չտրվել հուզականությանը և մտածել, թե ինչո՞ւ է ամեն անգամ մեզ հետ այսպես լինում, ապա, մտովի 30 տարի հետ գնալով, դժգոհություն հայտնեց, որ չամրացրեցինք առաջին Արցախյան պատերազմի աննախադեպ հաղթանակը մեր առօրյա կյանքով ու գործունեությամբ: «Հենց հիմա, արժանի լինելով մեր բանակին, զինվորականներին, նրանց քաջագործություններին ու խելացի քայլերին, չսպասելով պատերազմի ավարտին, պիտի մտածենք ի՞նչ չենք արել, ինչո՞ւ չենք արել ու արագ սկսենք շտկել։ Մենք բաց ենք թողել մեր ռազմահայրենասիրական դաստիարակությունը բոլոր կրթական հաստատություններում` սկսած մանկապարտեզից»,- ասաց Հեքեքյանը։
Այդ ամենը հաշվի առնելով` նա նշեց, որ, այնուամենայնիվ, ունենք մի սերունդ, որն այսօր սահմանին ցուցադրում է իր հայրենասիրությունը: «Դրա համար խոնարհվում եմ նրանց ծնողների առջև, որոնց գեների շնորհիվ այսպիսի հերոսներ ունենք»,- ասաց Հեքեքյանն ու առաջարկեց, որ այս օրերին հերոսացած տղաների անուններով դասարաններ անվանակոչվել․ «Սա ամենակարևոր բանն է։ Պիտի սկսենք լուրջ փոփոխություններ անել կրթական համակարգում` սկսած քաղաքացիների անվտանգության հարցերից, թե, օրինակ, որտեղ պիտի թաքնվեն ռմբակոծության ժամանակ․ եկեք չբացառենք ոչ մի բան»։
Հեքեքյանի կարծիքով` ժամանակին երկիրը չհզորացրինք, որ այսօր որևէ մեկից կախում չունենան: «Մենք տեսանք, որ ոչ ոքի վրա չպիտի հույս դնենք։ Տասնամյակներ չէ, հարյուրամյակներ ենք ասում, որ մեր ուժը մեր միասնության մեջ պիտի գտնենք, բայց էլի մեր հույսը դնում ենք օտարի վրա»,- նշեց նա։
Ըստ Հեքեքյանի` բանակում տեղի ունեցած քաջագործությունները ևս մշակույթ են: Նա առաջարկեց հերոսների ծնողներին հերոս հայր ու մայր կոչում շնորհել: «Քանի որ նրանք իրենց գեներն են փոխանցել տղաներին, իսկ մենք 30 տարի հակակրթությամբ ենք զբաղվում։ Կարծում եմ՝ արվեստագետներն այս հարցում իրենց գործն ունեն անելու, որպեսզի էժան ապրանք այլևս չլինի ո՛չ արվեստում, ո՛չ խանութում։ Որպեսզի Թուրքիայից ոչինչ չներկրենք ու մեր հայրենական արտադրությանը զարկ տանք»,- շեշտեց Հեքեքյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: