Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Սիրելի կապանցիներ, ուրախ եմ ասել, որ վերջին մի քանի ամիսները պատվով եմ ներկայացրել Սյունիքը և ձեզ խորհրդարանում։ Հուսով եմ ստացվել է, և դուք կրկին կվստահեք ինձ հունիսի 20-ից հետո ձեր ներկայացուցիչը լինել ԱԺ-ում»,- Սյունիքի մարզկենտրոն Կապանում հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալով՝ ասաց ԱԺ պատգամավոր, «Հայաստան» դաշինքի անդամ Աննա Գրիգորյանը։ Նրա խոսքով, Սյունիքը և հատկապես Կապանը ամենաշատն է տուժել պատերազմի արդյունքում․ «Սյունեցին երբեք ծնկած չի եղել և չի լինելու։ Մենք չենք համակերպվելու այս իրավիճակի հետ։ Մենք ուզում ենք խաղաղություն, բայց այդ խաղաղությունը պետք է արժանապատիվ լինի։ Այս ընտրությունները սովորական չեն, սեղանին դրված է մեր լինել-չլինելը, պետություն ունենալ-չունենալը։ Եվ ես վստահ եմ, որ մենք ընտրելու ենք արժանապատիվ ապրելը»,- ասել է Աննա Գրիգորյանը։։
Մանրամասն՝ տեսանյութում։