կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-17 20:07
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Էլիտան» այն ժողովուրդն է, որ կոտրված մեջքն ուղղելու համար ոտքի է կանգնել․ Լիլիթ Գալստյան

Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական դավաճան Նիկոլ Փաշինյանը նաև քաղաքական կուրությամբ է տառապում՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը «Արժանապատվության երթի» ժամանակ, որն սկիզբ է առել Թումոյի այգու մոտից և հասել Ֆրանսիայի հրապարակ։  

«Փաշինյանը հայտարարում է, թե մենք չենք ներկայացնում ժողովրդին, մինչդեռ ամեն օր Հայրենիքի փրկության շարժումը նորանոր ծավալներ է ստանում։ Քաղաքական կուրությամբ տառապող Նիկոլ Փաշինյանը չի տեսնում և չի լսում Վեհափառների հորդորը, նա չի տեսնում ողջ Սփյուռքի հիասթափությունը, նա չի լսում ծնողների նզովքն ու անեծքը, նա չի լսում և չի տեսնում ողջ հայ ժողովրդի նզովքը, որ իր խղճին է»,-հայտարարեց Լիլիթ Գալստյանը։

Հիշեցրեց, որ երեկ Փաշինյանը ցուցարարներին, իբրև թե, մեղադրեց «էլիտա» լինելու համար, այնինչ էլիտան այն հայ ժողովուրդն է, այն հպարտ մեր հայրենակիցները, ովքեր սեփական արժանապատվության, կոտրված մեջքն ու ծռված մեջքն ուղղելու համար ոտքի են կանգնել։

Լիլիթ Գալստյանը նկատեց, որ քաղաքականապես կույր Նիկոլ Փաշինյանը նաև չի նկատում, որ  նորոնոր բուհեր են միանում շարժմանը։ Նա շնորհավորեց նրանց և շնորհակալություն հայտնեց, քանի որ շարժման շարքերում մեծանում է մտավորականության թիվը։

«Նիկոլ Փաշինյա՛ն, քո հրաժարականը պահանջում է ողջ արժանապատիվ հայությունը։ Քեզ չհաջողվեց երկու տարվա մեջ պառակտել, սևերի ու սպիտակների բաժանել հայ ժողովրդին, որովհետև մենք միակամ ենք, մենք հող ու հայրենիք պաշտել գիտենք։ Հայրենիքի պաշտպանները հիմա այս շարքերում են, հայրենիքի պաշտպանները սահմաններին են, որ դու անտեր ես թողել, Նիկո՛լ Փաշինյան։ Այսօր քաղաքական օրակարգում մեկ հարց կա՝ քո հեռացումը, հետո դու քո իրավական, քաղաքական ու բարոյական պատասխանատվությունը կստանաս ողջ կյանքի համար»,-ասաց նա։

Եվ ուրեմն, հայտարարեց նա, «առանց Նիկոլ Հայաստան»։

Ավելի վաղ ներկայացրել էինք Արծվիկ Մինասյանի ելույթը։

Մանրամասն՝ տեսանյութում․