Փոխարժեքներ
03 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.88 |
EUR | ⚊ | € 418.65 |
RUB | ⚊ | ₽ 3.74 |
GBP | ⚊ | £ 505.55 |
GEL | ⚊ | ₾ 138.39 |
Կապիտուլյանտ Փաշինյանի քարոզարշավը հսկում են անօդաչու թռչող սարքերը։ Հայրենավաճառ դավաճանն իր տեսակի վերարտադրության համար գործի է գցել ամեն հնարավորը՝ ձայն հավաքելու համար։ Միաժամանակ, վախենալով սեփական երկրում ազատ տեղաշարժվելուց, հետը քարշ է տալիս ոչ միայն հազարավոր ոստիկանների, այլ նաև «փակում է» երկինքը:
Yerkir.am-ին ականատեսները հայտնել են, որ այսօր, Արագածոտն կատարելիք այցին ընդառաջ, այն ճանապարհները, որտեղով պետք է անցնի կապիտուլյանտի ավտոշարասյունը, և որտեղ պետք է տեղի ունենային հանրահավաքներ, այդ տարածքները անօդաչու թռչող սարքերը երկնքից մանրամասն ուսումնասիրում ու հսկում են։
Արցախի վերջին պատերազմի ժամանակ, երբ հայկական բանակն ուներ անօդաչու սարքերի խնդիր, երբ այսօրվա իշխանությունը դավադրաբար չէր փակում մեր օդը, որպեսզի թշնամու անօդաչուները մտնեն մեր տարածք, կապիտուլյանտ հայրենավաճառն իր անվտանգությունն ապահովելու համար հիմա է «փակում» երկինքը։