կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-02 17:50
Իրավական

Հայաստանում ստեղծվել է «Ընտրությունների վերահսկման կոմիտե»

Հայաստանում ստեղծվել է «Ընտրությունների վերահսկման կոմիտե», որը կզբաղվի առաջիկա ընտրությունների հետ կապված խնդիրներով, իրավական գործընթացներով։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ներկայացրեց կոմիտեի անելիքները։

«Բոլոր այն ուժերը, որոնք կուզեն գործակցել մեզ հետ, մենք բաց ենք։ Եթե ՔՊ-ն մեզ դիմի գործակցության համար, մենք հանձնաժողովով կքննարկենք եւ որոշում կկայացնենք»,-ըստ Yerkir.am-ի՝ ասաց իրավապաշտպան, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ հանրային գիտակցության մեջ իշխանությունն իր լծակներով շարունակում է թուրքամետ գաղափարներ սերմանել։ 

«Մի պաշտոնակատար, որ կեղծեց պատերազմը, ասում են՝ արդյո՞ք նա կկեղծի ընտրություններ։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Եթե մարդը պատերազմ է կեղծել, ի՞նչը պիտի խանգարի Փաշինյանին՝ չկեղծել ընտրությունները։ Որեւէ երաշխիք չկա, որ պատերազմ կեղծած, մահեր կեղծած ու կարտոֆիլի պարկերում ամիսներով դիակներ թաքցրած իշխանությունը չի փորձելու  կեղծել ընտրությունը։ Մենք նրա համար ենք, որպեսզի մեր ռեսուրսներով, կամքով ու փորձառությամբ թույլ չտանք կեղծիքներ լինեն»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։

Կոմիտեի հիմնադիր անդամներն են Ռուբեն Մելիքյանը, Անահիտ Սարգսյանը, Նարեկ Սամսոնյանը, Նաիրա Զոհրաբյանը, Աղասի Ենոքյանը։

Մանրամասն՝ տեսանյութում