կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-01 14:28
Քաղաքական

Մի խումբ հանրային գործիչներ հիմնել են Ընտրությունների վերահսկման կոմիտե

Մի խումբ հանրային գործիչներ հիմնել են Ընտրությունների վերահսկման կոմիտե

Մի խումբ հանրային գործիչներ հիմնել են Ընտրությունների վերահսկման կոմիտե։

«Հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններն ունեն բացառիկ կարևորություն ոչ թե մեր Հայրենիքի զարգացման, այլ բուն գոյության տեսանկյունից։ Մեր երկրում երբեք որևէ ընտրական գործընթաց չի հանգել «լինել-չլինելու» երկընտրանքի։ Այս առումով թե՛ բուն ընտրության և թե՛ նախընտրական ու հետընտրական գործընթացների նկատմամբ պատշաճ հանրային վերահսկողությունը ձեռք է բերել հատուկ նշանակություն», - ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Նա նշել է, որ վերոգրյալը նկատի ունենալով և իշխանությունների նկատմամբ տարբեր ձևաչափերով հանրային վերահսկողության մեր փորձը հաշվի առնելով՝ մենք, հինգ հանրային գործիչներս, որոշել ենք համատեղել մեր ջանքերն ու հիմնել Ընտրությունների վերահսկման կոմիտե։

 Կոմիտեի ծրագրերի և աշխատանքների վերաբերյալ հունիսի 2-ի ժամը 15։00-ին Opera Suite Hotel-ում տեղի կունենա մամուլի ասուլիս։

Ընտրությունների վերահսկման կոմիտեն հիմնել են իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանը, «Մեդիապաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը, փաստաբան Անահիտ Սարգսյանը: