|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Armeniasputnik.am-ը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Սյունիքում ճանապարհների առումով իր լուծումն է առաջարկում։
«Գիտակցում ենք, որ «Հյուսիս-հարավի» շինարարությունը պետք է շատ արագ Սյունիք տեղափոխվի. հարավն այստեղ է։ Ափսոս, որ կենտրոնից է սկսվել «Հյուսիս-հարավի» շինարարությունը, քանի որ կարծում եմ, որ Սյունիքից պետք է սկսվեր այն»,–ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով` անպայման փորձելու են «Հյուսիս-հարավի» ծրագրի մի հատվածը բերել դեպի հարավ` դեպի Մեղրի ու Սյունիք։ Քոչարյանը վստահ է` սա նաև տուրիզմի զարգացման առումով կարող է խթան հանդիսանալ»։
Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 7–ից մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 20–ին։ Դրանց մասնակցելու է 22 կուսակցություն և 4 դաշինք։