Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած այցի ընթացքում քննարկվեցին ռազմավարական նշանակության հարցեր՝ և՛ Հայաստանի համար, և՛ տարածաշրջանի: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
«Այդ խնդիրների քննարկման փաստը վկայում է այն մասին, որ Իրանը բավական լուրջ է տրամադրված` Հայաստանի հետ համագործակցությունը ռազմավարական առումով մեկ աստիճանով բարձրացնելու: Եվ այդ համագործակցությունը դիտարկվում է ոչ միայն երկկողմանի բարեկամական հարաբերությունների, այլև աշխարհաքաղաքական տեսակետից: Երկրորդ՝ քննարկված խնդիրները ծրագրային կոնկրետ մակարդակի հասցնելու համար ժամանակ է պետք և երկու կողմից վճռականություն»,- շեշտեց արևելագետը՝ չբացառելով, որ աշխարհի ուժային կենտրոններից մեկի՝ ԱՄՆ-ի կողմից կլինեն ճնշումներ, ուստի դիվանագիտություն և վճռականություն է հարկավոր:
Այս համատեքստում Սաֆրաստյանը նշեց, որ Իրանը նույնօրինակ խնդիրների շրջանակում համագործակցություն ունի նաև Ադրբեջանի հետ՝ Հյուսիս-հարավ միջանցքի շրջանակներում:
«Այնպես որ՝ եթե Հայաստանը նույնպես կարողանա մտնել այդ ռազմավարական նշանակություն ունեցող համագործակցության մեջ Իրանի հետ, ապա դա կթուլացնի Ադրբեջանի ագրեսիվ հնարավորությունները, նկրտումները ՀՀ-ի և Արցախի նկատմամբ»,- ընդգծեց Ռուբեն Սաֆրաստյանը: