Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է նախագահի ներկայացրած` ՀՀ և Եվրասիական զարգացման բանկի միջև ստորագրված Հյուսիս-հարավ ավտոճանապարհային միջանցքի կառուցման ֆինանսավորման համար Եվրասիական բանկի կողմից վարկի տրամադրման մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը:
Հիմնական զեկուցող` տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը նշեց, որ գումարի չափը կազմում է 150 միլիոն դոլար, վարկը վերցվում է առավելագույնը 20 տարով, տոկոսադրույքը՝ 1,65 տոկոս, մայր գումարի մարումը նախատեսվում է իրականացնել առաջին հինգ տարում: Ծրագիրն ընդգրկում է Ագարակից-Քաջարան հատվածի կառուցումը, խորհրդատուի ծառայություններ, աշխատանքների տեխնիկական վերահսկում և ինժեներական ծառայություններ:
Վարկային ծրագրում ներգրավված են տեղական ծառայություններ, տեղական աշխատուժ: Միայն 17 ինժեներներ են, որ եկել են Իսպանիայից:
«Իրանում էլ համանման ծրագիր է իրականացվում, և մեր հարևանները կգան, կմիանան սահմանին մեր կողմից կառուցվող ծրագրին, ինչը հնարավորություն կտա Պարսից ծոցը կապել սևծովյան նավահանգիստների հետ: Հայաստանն էլ կդառնա տարանցիկ երկիր»,- ասաց փոխնախարարը: