|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Ծավալները, որոնցով առաջ էին գնում Հյուսիս-հարավ մայրուղու շինարարության աշխատանքները, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության գործուն ջանքերի շնորհիվ եռապատկվել են. կառավարության այսօրվա արտահերթ նիստից հետո լրագրողներին ասաց նախարար Հակոբ Արշակյանը: «Ի սկզբանե աշխատանքները շատ դանդաղ են ընթացել, պրոցեսը հետ էր ընկել մինչև կառավարության փոփոխությունը: Մեր ջանքերը շարունակելու ենք, որ մինչև ստանձնած ժամկետը աշխատանքներն ավարտին մոտեցվեն», տեղեկացրեց նա:
Հարցին` ի՞նչ կոնկրետ խնդիրների պատճառով են «Տրանշ 2»-ի աշխատանքները դանդաղել, և դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսներից մեկում խոստացել էր բացահայտումներ անել և անդրադառնալ Հյուսիս-հարավի չարաշահումներին, Արշակյանն արձագանքեց. «Տրանշ 1»-ում, նաև 2-ում որակի հետ կապված լուրջ խնդիրներ կան: Քանի որ հարցը Քննչական կոմիտեի իրավասության տակ է, գերադասելի չէ մեկնաբանել»: