կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-04 22:42
Աշխարհ

«Հայաստանը նոր գլխավոր դաշնակից է փնտրում. Փաշինյանը հույսը դրել է Ֆրանսիայի վրա». Regnum

«Հայաստանը նոր գլխավոր դաշնակից է փնտրում. Փաշինյանը հույսը դրել է Ֆրանսիայի վրա». Regnum

Ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության խմբագիր, քաղաքական վերլուծաբան, սյունակագիր, Ստանիսլավ Տարասովը ծավալուն անդրադարձ է կատարել Նիկոլ Փաշինյանի` օրերս Ֆրանսիա և Բելգիա կատարած այցերին` հրապարակելով «Հայաստանը նոր գլխավոր դաշնակից է փնտրում. Փաշինյանը հույսը դրել է Ֆրանսիայի վրա» վերտառությամբ հոդվածը:

Տարասովը նկատում է, որ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցերը միանգամից երկու եվրոպական մայրաքաղաք` Փարիրզ և Բրյուսել, ոչ միանշանակ արձագանք են առաջացրել Հայաստանի, Ռուսաստանի և մի շարք այլ երկրների վերլուծական հանրության շրջանում, որտեղ ուշադիր հետևում են Անդրկովկասում իրադարձությունների զարգացմանը:

Ընդ որում, ըստ Տարասովի, արվող եզրակացությունները բավականին տարբեր են, սակայն ունեն մեկ ընդհանրական գիծ առ այն, որ Եվրոպայում Փաշինյանի հայտնվելը կապված է Հայաստանի ներքաղաքական կյանքում բուռն գործընթացներով, որոնք վերաբերում են հունիսին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

«Երկիրը ծանր օրեր է ապրում. հանրությունն ու քաղաքական ուժերը փորձում են իմաստավորել այն, ինչ երկրում կատարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման վերաբերյալ 2020-ի նոյեմբերի 9-ին Ադրբեջան-Հայաստան-ՌԴ եռակողմ հայտարարության ստորագումից ի վեր: Ոչ վաղ անցյալում Երևանում զանգվածային բողոքի ակցիաներ էին` ԼՂ-ի շուրջ` տարածքային կորուստների հանգեցրած համաձայնագրի պատճառով Փաշինյանի հրաժարականի պահանջով: Բարդ գործընթացներ էին ընթանում նաև ընդդիմադիր ճամբարում»,-գրում է Տարասովը` հիշեցնելով 17 ընդդիմադիր կուսակցությունների կոալիցիան: Հեղինակը նշում է, որ այժմ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ-ն ու «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները ստեղծել են նախընտրական դաշինք, որը կայանալիք ընտրություններում կլինի գործող իշխանության գլխավոր մրցակիցը:

«Ընդ որում, մինչև վերջերս որևէ քաղաքական ուժ Հայաստանում հանդես չէր գալիս նոյեմբերի 9-ի հայտարարության դեմ և ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերմանը կողմ: Սակայն Սյունիքում սահմանային ճգնաժամից հետո նոր կարևոր նրբություններ են ի հայտ եկել:

Հայաստանը կրիտիկական է ընդունել Մոսկվայի արձագանքը, որն ուղղված էր Հայաստանի` օգնության համար ՀԱՊԿ-ին դիմելուն, մինչդեռ այս ուղղությամբ զգալի ակտիվացել է Ֆրանսիան` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը: Տեղեկություններ են հայտնվել առ այն, որ Ֆրանսիան կարող է աջակցություն ցուցաբերել Երևանին հարցը ՀԱՊԿ տիրույթից ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ տեղափոխելու համար: Իր հերթին, Փաշինյանն առաջարկել է ՌԴ-ից և այլ երկրներից դիտորդներ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանի այն հատվածում, որտեղ, նրա խոսքով, պահպանվում է «լարված մթնոլորտ»: Սկսեցին խոսել այն մասին, որ Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության կարգադրությամբ` ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները մտադիր են այցելել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան` նպատակ ունենալով հստակեցնել հետպատերազմյան ժամանակահատվածում գործողությունների ծրագրերը: Դեպքերի նման զարգացումն օբյեկտիվորեն Հայաստանում դիմակայող կուսակացությունները բաժանել են երկու ճակատի` ռուսամետ և արևմտամետ: Հենց այս համատեքստում են Փաշինյանի այցերը Փարիզ և Բրյուսել տրամաբանական թվում:

Եվ այստեղ նորից շատ կարևոր նրբություն է: Թուրքական Habertürk պարբերականի գնահատմամբ`«չնայած Փաշինյանը և այլ պաշտոնատար անձինք որոշ կտրուկ հայտարարություներ են անում, նրանք իրականում ցանկանում են պահպանել Բաքվի հետ երկխոսության հիմքը` դրան տալով «սահմանային տարածաչափություն», ինչը ներառված չէ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունում` չնայած, որ Ռուսաստանը Բաքվին և Երևանին առաջարկել է հանձնաժողով ստեղծել»: Իսկ ավելի լայն համատեքստում, հայկական «Ժամը» թերթի գնահատմամբ, «Փաշինյանը փորձում է խնդիրն ինտեգրել հիմնարար կոնֆլիկտում, որը սահմանում է վերջին երկու տասնամյակում միջազգային քաղաքականությունը` Ռուսաստանի և Արևմուտքի միջև տարաձայնությունների սրումը, ինչի հետցնցումները զգացվում են նաև մեր տարածաշրջանում»:

Իսկ եթե վերադառնանք Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի բանակցություններին, որոնց մանրամասներն անհայտ են մնացել, ապա հանրային տիրույթում ամեն ինչ անցավ առանց սենսացիաների:

«Ֆրանսիան պահանջում է ադրբեջանական զորքերի դուրսբերումը Հայաստանի հետ սահմանամերձ հատվածներից: Ֆրանսիան համերաշխ է Հայաստանի հետ և աջակցում է նրան»,-ասել է Մակրոնը` վերահաստատելով այն, ինչը նախկինում էլ էր ասել: Բայց մի՞թե Փաշինյանը դրա համար էր Փարիզ գնացել: Կոնկրետ ի՞նչ է նա կարող ցույց տալ իր ընտրազանգվածին թեկուզ միայն Ադրբեջանի հետ իրավիճակի կարգավորման ծրագրի իրագործման մասով: Հատակապես որ Երևանում այն կարծիքին են, որ Ադրբեջանի հետ սահմանների հստակեցումը միջազգային ուժերի հովանու ներքո կարող է սկսվել միայն այն բանից հետո, երբ Երևանն ու Բաքուն հայելային կերպով հետ քաշեն զորքերը դեպի ելման դիրքեր: Ադրբեջանը Փաշինյանի գաղափարներին չի արձագանքում և աջակցություն է հայտնում ռուսական կողմի` Հայաստանի հետ սահմանազատում անցնացնելու առաջարկին, սակայն միևնույն ժամանակ երկրի տարածքային ամբողջականությունը պահպանելու սկզբունքով: Իսկ Մոսկվայում սպասում են` երբ կպայմանավորվեն երկու մայրաքաղաքները:

Բայց ինչպես էլ որ լինի, ըստ նախանշանների, Հայաստանում կայանալիք ընտրական քարոզարշավը կունենա Փաշինյանի և Քոչարյանի միջև աշխարհաքաղաքական դիմակայության նկատելի նրբերանգներ: Առաջինը տարբերակներ է փնտրում ինչ-որ մեկի միջոցով Հայաստանում ՌԴ-ի դիրքերը հավասարակշռելու համար: Կստացվի՞ նրա մոտ»,-եզրափակել է Տարասովը: