Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հունվարի 19-ի գիշերը ադրբեջանական դիվերսիոն խմբերը հարձակման ժամանակ գործի են դրել թուրքական արտադրության զենքեր: Այս մասին yerkir.am-ին հայտնեց դիվերսիան կանխելու ընթացքում զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հայրը` Լևոն Հովհաննիսյանը, նշելով, որ ինքն այդ մասին տեղեկացել է զինվորականներից:
Նկարագրելով դեպքը` նա նշեց, որ սկզբում թշնամին կրակել է դիրքի շան վրա, ինչից հետո դիրքի ավագը` Արմենը, բոլորին դիրքավորել է և պատրաստել մարտի: Թշնամին սկսել է կրակել տարբեր ուղղություններով, մերոնց հաջողվել է հետ մղել նրանց և փախուստի մատնել:
«Ինչ որ պատմում ենք, զինվորականների պատմածով ենք ասում, ես ոնց էլ նկարագրեմ, չեմ կարող այնպես ստույգ ասել, ինչպես այդ օրն այնտեղ գտնվածները»,- նշեց զինվորի հայրը:
Լեւոն Հովհաննիսյանի խոսքով` Արմենի համար մահացու է եղել հատկապես թիկունքից ներթափանցած գնդակը, որը շատ արագ քայքայել է նրա ներքին օրգանները: Զինվորի հայրը նաև պատմեց, որ դեպքի վայրում հայտնաբերվել է ադրբեջանցի դիվերսանտի սպիտակ գլխակապ, որին ադրբեջաներենով գրված է եղել. «Հայրենիքը չի բաժանվում, հերոսները չեն մահանում»:
Նման գրությամբ գլխակապ թողնելով` թշնամին հերթական անգամ փորձել է ինքնահաստատվել Ղարաբաղը Ադրբեջանի կազմում տեսնելու առասպելով, սակայն այդ օրը մեր տղաների ցուցաբերած արիությունը մեկ անգամ ևս հաստատեց հակառակը:
Նշենք, որ հակառակորդի դիվերսիոն խմբի ներթափանցման միաժամանակյա փորձերի փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված սպառազինության և հանդերձանքի նմուշները, օրենքով սահմանված կարգով փաթեթավորված և կնքված, ուղարկվել են մի շարք փորձաքննությունների։