կարևոր
3457 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-17 12:10
Քաղաքական

Ինչու է Նիկոլը հույսը դրել Թուրքիայի վրա․ 7or.am

Ինչու է Նիկոլը հույսը դրել Թուրքիայի վրա․ 7or.am

7or.am-ը գրում է․ Արարատ Arabat Միրզոյանը Mirzoyevը և ՔՊ–ի թուրքական խմբակցության կարկառուն ներկայացուցիչ Արսեն Թորոսյանը շտապել են ցավակցել Թուրքիային՝ Բարթընում տեղի ունեցած հանքափորների մահվան կապակցությամբ։

Արսեն Թորոսյանն այնպիսի հետույքամտիչ ցավակցական է հղել, որ տպավորություն կա, թե Թորոսյանի հարազատներն են մահացել Բարթընում։

«Անկեղծորեն ցավակցում եմ մեր հարևանին՝ Բարթընում հանքափորների մահվան կապակցությամբ։ Տարածաշրջանի ժողովուրդները սգում են այս ծանր կորուստը»,-գրել է Արսեն Թորոսյանը։

Սա այն Թորոսյան Արսենն է, ով որևէ կերպ չի սգացել իր իսկ պատճառով կորոնայի ճանկերում հայտնվածների մահվան համար, չի սգացել իրենց բերած Արցախյան պատերազմում հազարավոր զոհերի համար, բայց «տարածաշրջանի ժողովուրդների» անունից ցավակցում է Թուրքիային։

Սրանց ցավակցության տակ, բնականաբար, հաշվարկ է թաքնված։ Թուրքական հաշվարկ։ Նիկոլի հաշվարկ։

Նիկոլ Փաշինյանը, նրա թիմակիցները և իր քարոզչագործիքները տևական ժամանակ է, ինչ փորձում են տարանջատել Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը։ Ասում են՝ Թուրքիան լավն է, իսկ Ադրբեջանը՝ քըխ։

Նիկոլենք Թուրքիային քծնում են՝ փորձելով Էրդողանի միջոցով լեզու գտնել Ալիևի հետ։ Նիկոլը Թուրքիային առաջարկում է Հայոց ցեղասպանության թեման փակելու, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու գնով գնալ հարաբերությունների կարգավորման։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Էրդողանը բազմիցս է հայտարարել, որ քանի դեռ բավարարված չեն Ադրբեջանի բոլոր պահանջները, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցք» ստանալը, ոչ մի հարաբերություն չի կարգավորվելու։ Նիկոլենք, սակայն, հույսները չեն կտրում։ Ավելին՝ Նիկոլ Փաշինյանի համար Հայաստանում ռուսական ազդեցությունը թուրքականով փոխարինելն իր անձնական անվտանգության ապահովման երաշխիքն է։

Նիկոլի պես երկրորդին Անկարայում չեն գտնի։ Նիկոլը դա գիտի։ Նա գիտի նաև, որ իր կաշին փրկելու միակ տարբերակը Թուրքիային ապավինելն է։ Դրա համար էլ Arabatն ու անհայրենիք Արսենը լիզում են Էրդողանի կոշիկները։