Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ներքին ճգնաժամ ապրող Սիրիան ակնկալում է Ռուսաստանի քաղաքական աջակցությունը. այսօր սիրիական պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է երկրի արտգործնախարար Վալիդ Մուալեմը:
«Մենք մեծ հույսեր ենք կապում Ռուսաստանի դիրքորոշման հետ»,- ասել է նա:
Նախարարի կարծիքով` երբ Ռուսաստանն ու Չինաստանը ձեռնպահ մնացին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լիբիայի դեմ ուղղված բանաձեւի քվեարկության ժամանակ, ՆԱՏՕ-ն գերլիազորություններ ստանձնեց` թաքնվելով այդ փաստաթղթի հետեւում:
«Այդ կապակցությամբ հարց ունեմ այն երկրներին, որոնք վետոյի իրավունք ունեն Անվտանգության խորհրդում. կթողնե՞ն, որ սիրիական խնդիրն էլ արեւմտյան ուժերը լուծեն իրենց հայեցողությամբ»,- հարց է տվել Մուալեմը` հավելելով, որ մեծ կասկածներ ունի:
Նախարարը սխալ է համարում նախագահ Ասադի եւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հանդեպ Եվրամիության սահմանած պատժամիջոցները: Ըստ նրա` դրանք ուժի տրամաբանության դրսեւորումներ են եւ ոչ մի օրինական հիմք չունեն:
Մուալեմի կարծիքով` Արեւմուտքի նպատակը Սիրիան թուլացնելն է, սակայն նա համոզված է, որ Սիրիայում լիբիական սցենարը չի կրկնվի:
Վերջում նախարարը հավելել է, որ իրենք պատրաստվում են ամրապնդել իրենց հարաբերությունները Ռուսաստանի, Չինաստանի, Վենեսուելայի եւ Ասիայի երկրների հետ, որ ապացուցեն` «աշխարհը միայն Ամերիկան ու Արեւմուտքը չեն»: