Փոխարժեքներ
02 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 420.51 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.95 |
GEL | ⚊ | ₾ 141.88 |
Zham.am-ը գրում է.
«Ինչպես հայտնի է, օրերս Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան կնքել են, այսպես կոչված «կանաչ էներգիայի» ոլորտում համագործակցության մասին պայմանագիր, ըստ որի Ադրբեջանը դեպի Եվրոպա է արտահանելու «կանաչ էներգիա»։ Սակայն ամենահետաքրքիրն այն էր, որ հենց այդ ժամանակահատվածում Ադրբեջանն արդեն արգելափակել էր Լաչինի միջանցքը: Եվ դրա հետ մեկ տեղ չորս երկրների ղեկավարների կողմից պայմանագրի ստորագրմանը մասնակցում էր նաև Եվրահանձնաժողովի նախագահ՝ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:
Այս առիթով ամենադիպուկ գնահատականը տվեց ֆրանսիական «Le Figaro»-ի տնօրեն Կրիստոֆֆ Բյուիսոնը: Անդրադառնալով Եվրահանձնաժողովի ղեկավարաի նման պահվածքին, նա նշեց բառացի հետևյալը. «...դուք հպարտանում էք նրանով, որ եվրոպական արժեքների անունից պայմանագիր էք կնքում Ադրբեջանի բռնապետի հետ, ով ոտնահարում է մարդու իրավունքները, բանտարկում այլախոհներին, ճնշում ազատ մամուլը և արդեն քանի օր է շրջափակել է 120 հազար արցախահայերի, որոնցից 30 հազարը երեխաներ են...»։
Ֆրանսիական պարբերականի տնօրենը Եվրահանձնաժողովի ղեկավարին անվանել է «Ալիևի շուն», քանզի սույն տիկինը ակտիվությամբ մասնակցում է բոլոր այն միջոցառումներին, որտեղ ԵՄ-ն առնչություն է ունենում Ադրբեջանի հետ:
Եթե ռուսական էներգակիրների գնումը վատ է այն բանի պատճառով, որ Մոսկվան իրեն վատ է պահում Ուկրաինայում, ապա ինչո՞վ է լավ Ադրբեջանի պահվածքը, ով միջազգային բոլոր նորմերը խախտելով սկսեց ագրեսիա Արցախի դեմ, կտտանքների է ենթարկում հայ գերիներին, բռնազավթում է ՀՀ տարածքը, իսկ այս օրերին էլ հումանիտար ճգնաժամ է առաջացնում Արցախում ապրող քաղաքացիների համար, նշում են շատ եվրոպացի դիտորդներ: Փաստորեն ստացվում է, որ ԵՄ-ն մարդկային արժեքների մասով երկակի ստանդարտներով է գործում, որի համար էլ նրանց կողմից քարոզվող արժեքները գրոշի արժեք էլ չունեն: Հենց այդ հանգամանքից ելնելով է ֆրանսիացի լրագրողը Եվրահանձնաժողովի ղեկավարին անվանում «Ալիևի շուն»։
Այս ամենից հետո պետք է հարցնել Հայաստանի ներկայիս իշխանությանը, ձեր «արևմտամետությունը» ի՞նչ արժեք ունի Հայաստանի համար, եթե բոլոր բովանդակային պայմանագրերը ԵՄ կնքում է, ոչ թե փաշինյանական Հայաստանի, այլ բռնապետական Ադրբեջանի հետ»: