կարևոր
3496 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-31 18:03
Քաղաքական

Ինչի՞ կամ ո՞ւմ վրա է հույսը դրել Նիկոլ Փաշինյանը․ 7or.am

Ինչի՞ կամ ո՞ւմ վրա է հույսը դրել Նիկոլ Փաշինյանը․ 7or.am

7or.am-ը գրում է

Եթե մի պահ ենթադրենք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե դիտավորությամբ կամ դավաճանաբար է գործում, ապա հարց կարող է առաջանալ, թե ինչի կամ ում վրա է հույսը դրել նա։

Հայաստանի ու Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորը պետք է հայկական բանակը լինի։ Նիկոլ Փաշինյանը 44–օրյա պատերազմից հետո այս ուղղությամբ ոչ մի էական բան չի արել․ վկան մեր տարածքային ու մարդկային կորուստները 2020–ի նոյեմբերի 9–ից հետո, վկան Վարդենիսի զորամասում տեղի ունեցածն ու մեր 15 զինծառայողի մահը։

Ալիևը պահանջում է չվերականգնել հայկական բանակը, Նիկոլն իրականացնում է նրա այդ պահանջը։ Նա ժողովրդին կերակրում է «խաղաղության դարաշրջանի» մասին բլեֆներով։ Տարածաշրջանը վառոդի տակառի է վերածվել, իսկ սրանք թմրեցնում են մարդկանց, թե բա՝ խաղաղություն ենք բերում։

Պետություններն իրենց անվտանգությունն ապահովում են ոչ միայն սեփական զինված ուժերի, այլ նաև այլ պետությունների հետ ռազմաքաղաքական դաշինքների ու արտաքին ճիշտ քաղաքականության արդյունքում։ Նիկոլի վարած քաղաքականությունն ասվածի հակառակն է։ Նա ամեն ինչ անում է հայ–ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունները ոչնչացնելու ուղղությամբ։ Նիկոլն այնպես է արել, որ Երևանի ու Մոսկվայի պաշտոնական հարաբերությունները դարձել են թշնամականին մոտ։

Նիկոլը և Իլհամ Ալիևը համատեղ թիրախավորում են Արցախում ռուս խաղաղապահներին։ Նիկոլը նաև Գյումրիում ռուսական ռազմաբազան համարում է սպառնալիք ՀՀ անվտանգությանը։ Հարց է առաջանում՝ եթե ոչ ՌԴ–ն, ապա ո՞ր երկիրն է «գետնի վրա» անվտանգային բարձիկ խոստացել Հայաստանին, որ եղածը փլուզում է Նիկոլը։

Արևմուտքը բազմիցս է հայտարարել, որ անվտանգային հարցերում որևէ կոնկրետ գործողություն, բացի հայտարարություններից չի անելու։ Ու չնայած այս ամենին՝ Նիկոլը քանդում է հայ–ռուսական հարաբերությունները, Իրանի հետ ռազմաքաղաքական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկում, քծնում է Թուրքիային ու խաղաղություն է մուրում Ադրբեջանից։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն անվտանգային հարցերում ապավինում է Թուրքիային ու ակնկալում Ադրբեջանի ողորմածությունը։ Եթե նա անկեղծ է այդ ուղղությամբ գնում, ուրեմն հիմար է ու շատ ավելի մեծ փորձանք է բերելու մեր երկրի գլխին, քան բերեց 44–օրյա պատերազմի արդյունքում։ Եթե Նիկոլն անկեղծորեն կարծում է, որ կարելի է Արցախը հանձնել Ադրբեջանին ու այդ գնով խաղաղ ապրել, ապա քառակի հիմար է։

Իսկ եթե Նիկոլը լավ էլ հասկանում է, թե ինչ է անում, բայց այդուհանդերձ գնում է այդ ուղղությամբ, ուրեմն գործ ունենք պետական դավաճանության հետ։

Երկու դեպքում էլ Նիկոլն իրավունք չունի պետություն ղեկավարել, քանզի և՛ հիմարության, և՛ դավաճանության դեպքում արդյունքները ողբերգական են լինելու։

Հ․Գ․ Վերջում մի քանի այլ հարցեր էլ են առաջանում․ ում և ինչի վրա է հույս դրել հայ ժողովուրդը, որ դեռ հանդուրժում է Նիկոլի իշխանությունը, ինչին են սպասում քաղաքական դաշտի ներկայացուցիչները, ինչ են մտածում ռուսները, ինչքան կդիմանան Իրանի նյարդերը։ Բոլորն էլ գիտեն, որ Նիկոլով ապագա չկա, բայց դեռ կոնկրետ քայլ չեն անում։ Սրանից օգտվելու են միայն