կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-04 14:49
Քաղաքական

261 մլն դրամ պարգեւավճար՝ օրենքի խախտմամբ․ էկոնոմիկայի նախարարության «հորդացող» չարահաշումները

261 մլն դրամ պարգեւավճար՝ օրենքի խախտմամբ․ էկոնոմիկայի նախարարության «հորդացող» չարահաշումները

 Yerkir.am-ի տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի հաշվեքննիչ պալատի՝ 2020 թվականի պետական բյուջեի հաշվեքննությունների արդյունքում հայտնաբերվել են 801 միլիոն դրամի չափով խախտումներ: Դրանց առյուծի բաժինը՝ 781 միլիոն դրամը, կազմում են երեք նախարարությունում հայտնաբերված չարաշահումները:

Էկոնոմիկայի նախարարությունը, օրինակ, խախտելով օրենքը, 261 միլիոն դրամի չափով պարգեւավճարներ է տվել, 29 միլիոն դրամի չափով փորձաքննություններ չեն կատարվել, բայց վճարվել են։

Նախարարությունում, որտեղ մարդկանց հուշում են էժան պրծնելու համար թանկացած ոսպի կամ հնդկաձավարի փոխարինիչն առնել, կարծես թե պետական բյուջեից լափած փողից, ոչինչ չանելով միլիոններ մսխելուց ու ապօրինի պարգեւավճարներից չեն կշտանում։