Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը բարձրացրեց Որոտանի կասկադի վաճառքի հարցը: Նա նշեց, որ դա ապօրինի գործարք էր կառավարության կողմից:
«Գիտենք, որ կառավարությունը ինչ-որ գործարքներ է ստորագրել՝ շրջանցելով օրենքը: Խախտվել է մասնավորեցման մասին օրենքը, և ամերիկյան ֆիրմաներին վաճառվել է ամբողջ գույքը: Խախտվել է նաև ԱԺ օրենքը: Ի՞նչ եք պատրաստ անել, որպես ԱԺ նախագահ, որովհետև կառավարության նման կեցվածքը խախտում է ոչ միայն Սահմանադրությունը, այլ նաև ԱԺ օրենքը»,- ասաց նա:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ չի կիսում Լևոն Զուրաբյանի կարծիքը` այդ հարցի հետ կապված: «Խնդրում եմ` մասնավոր հարցերը չկապել ԱԺ իմիջի ու դերակատարության հետ: Եթե խոսքը գնում է մասնավորեցման օրենքի մասին և կառավարությունն իր լիազորությունները չարաշահել է, ուրեմն կանդրադառնանք այդ հարցին և իրավաբանների հետ կփորձենք խնդրի էությունը հասկանալ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց. «Հստակ է, որ այդ գործարքը օրենքի խախտումով է եղել: Տեղի է ունեցել օտարում՝ օրենքի կոպիտ խախտմամբ»: