Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանին հանձնելու վտանգի տակ գտնվող՝ Տավուշի 7 գյուղերի բնակիչների զգոնությունը թուլացնելու համար փաշինյանական իշխանությունը ագրեսիվորեն «ուղեղների լվացման» աշխատանքներ է իրականացնում, որպեսզի գյուղացիները չընդդիմանան իր դավադիր ծրագրին՝ հայտնում է Yerkir.am-ը։
Մարդկանց խաբել են, թե գյուղերը ոչ թե իրենք են հանձնելու, այլ, չգիտես ինչպես, ընդդիմադիրները․ սա, իհարկե, անհեթեթ պնդում է, քանի որ ընդդիմադիրները իրավունք չունեն ոչ բանակցելու, ոչ որևէ փաստաթուղթ ստորագրելու, ոչ էլ, առավել ևս, սահմանի փոփոխություն կատարելու։ Բայց քանի որ քաղաքական խարդավանքներում ոչ հմուտ բնակիչները այդքան չեն խորանում խնդրի մեջ, իշխանական քարոզիչների ստերը տեղ են հասնում։
Հաջորդ անհեթեթ թեզն այն է, որ, իբրև թե, Ադրբեջանը այդ գյուղերի մասին չի էլ հիշում, այդ գյուղերի տեղը չգիտի էլ, և եթե լրագրողները չահազանգեն, որ ՀՀ իշխանությունները գյուղերն ուզում են հանձնեն, ադրբեջանցիների մտքով չի անցնի դրանք վերցնել։ Սա ևս զավեշտ է, քանի որ Ադրբեջանը ոչ միայն Տավուշի գյուղերն է ուզում վերցնել, այլև Սյունքիը, Սևանն ու Երևանը, և այժմ դա անելու համար դաշնակից է գտել մեր երկրի ներսում՝ ի դեմս փաշինյանական իշխանության։
Տավուշցիներին հրամցված հաջորդ սուտն այն է, որ Փաշինյանն, իբրև թե, ասել է՝ ես այդ գյուղերը չեմ տալու, այնինչ կապիտուլյացիոն երկրորդ փաստաթուղթը, որը Փաշինյանը հաստատել է, որ ստորագրելու է, և ասել է, որ դա 100 տոկոսանոց հայանպաստ է, ենթադրում է GPS-ային բաժանում, իսկ այդ բաժանմամբ՝ քարտեզներում այս գյուղերը կա՛մ անցնում են թշնամուն, կա՛մ կիսվում են, կա՛մ հարակից միջպետական մայրուղին է հայտնվում Ադրբեջանի տարածքում, այնտեղ ադրբեջանցի զինվորներ են կանգնեցնելու և, երբ ցանկանան, փակեն ճանապարհը։
Այսօրինակ այլ անհեթեթ թեզեր էլ են ներշնչել բնակիչներին, որպեսզի գյուղերը թշնամուն հանձնելուց հետո էլ մարդիկ մեղադրեն ոչ թե իրենց, այլ ընդդիմադիրներին, լրագրողներին, ում ասես։
Հպանցիկ հարցումն իսկ բավարար է՝ համոզվելու համար, որ տեղի բնակիչներից շատերը նույն տեքստն են կրկնում՝ նույն ձևակերպումներով, ինչը հիմք է տալիս պնդելու, որ նրանց քարոզել են այդ մոտեցումները։ Սա, մոտավորապես, նման է 44-օրյա պատերազմում ամբողջ ազգին խաբելուն, թե հաղթում ենք, բայց իրականում հայրենիքը թշնամուն հանձնելուն։ Եթե գյուղացիներն ուշքի չգան, հնարավոր է նույնը պատահի նրանց տների ու հողերի հետ։
Փաշինյանական քարոզիչներից ամենաակտիվներից է Վահագն Ալավերդյանը՝ Ջրային կոմիտեի ենթակայության տակ գտնվող «Տավուշ ՋՕԸ»-ի ղեկավարը։
Տավուշում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում, նա ևս կրկնեց վերոնշյալ անհեթեթ թեզերը, ինչը ևս մեկ ապացույց է, որ ինքն ու իր նմաններն են դրանք ներշնչել գյուղացիներին։
Վահագն Ալավերդյանը մեր դիտակետում հայտնվել էր նաև այս տարվա մարտի 1-ին, երբ, օգտագործելով վարչական ռեսուրսները, Ազատամուտ համայնքի բնակիչներին հավաքել էր՝ ավտոբուսներով Փաշինյանի մարտիմեկյան երթին Երևան բերելու համար։
Նա, փաստորեն, այն գործակալներից է, որոնց միջոցով իշխանությունները, լայնորեն օգտվելով պետական և վարչական ռեսուրսներից, դրանք ծառայեցնում են անձնական քմահաճույքներին և իշխանության երկարաձգմանն ուղղված մանր խարդավանքներին։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ ստորագրելու է «100 տոկոսանող հայանպաստ փաստաթուղթ» սահմանազատման մասին, որի ձևակերպումները ենթադրում են Տավուշի 7 գյուղերի հանձնում Ադրբեջանին։ Հայակական այս բնակավայրերը, եթե GPS-ային բաժանումով տրվեն Ադրբեջանին, Ոսկեպար, Կիրանց, Ազատամուտ և Կայան գյուղերը Սյունիքի Շուռնուխ գյուղի նման կիսվելու են, Այգեհովիտ և Դիտավան գյուղերը հայտնվելու են թշնամուց ընդամենը 300 մետր հեռավորության վրա, զրկվելու են իրենց արոտավայրերից, Հայաստանը Վրաստանին և Ռուսաստանին կապող միջպետական ճանապարհի 2 կմ հատված անցնելու է Ադրբեջանին։ ՄԻՊ Արման Թաթոյանը հրապարակել է փաստաթուղթ, որի համաձայն՝ Դիլիջանի գավառին պատկանող Սոֆուլու, Բարխուդարլու եւ Վերին Աքսիփարա (Ոսկեպար) գյուղերը` ընդհանուր 3104 դեսյատին տարածքով, Անդրկովկասյան Դաշնության Կենտրոնական գործադիր կոմիտեի հողային եւ անտառային վեճերը լուծող տեղական հանձնաժողովի 1929 թ. հուլիսի 19–20-ի որոշմամբ հանձնվել են Դիլիջանի գավառին: Այսինքն, այս գյուղերի հայապատկան լինելը փաստված է նաև փաստաթղթերով։
Աննա Բալյան
Մանրամասն՝ տեսանյութում․