|
Փոխարժեքներ
29 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
«2 հայ զինվորականին շրջափակումից դուրս բերելու մասին լուրի տակ բոլոր լրատվամիջոցների էջերում սպասելի ու հասկանալի ցնծություն է։
Բայց այստեղ հարց է առաջանում. «շրջափակումից դուրս են բերել», նշանակում է, որ 9 օր դիրքը պահել են շրջապատված լինելով, այնուհետև ինչ-որ բանակցությունների արդյունքում ադրբեջանցիները հնարավորություն են տվել, որ իրենք դիրքից դուրս գան ու կան։
Այսինքն եզրակացնում ենք, որ այդ մի դիրքն էլ է հանձնվել թշնամուն։
Այսինքն այս պահին հրադադար է, բայց մենք շարունակում ենք թշնամուն դիրքեր հանձնե՞լ։ Ոչ թե մեր դիրքը շրջապատած ադրբեջանցին է նահանջում, այլ մեր զինվորին են շրջապատումից դուրս բերում, թողնելով դիրքը ադրբեջանցիներին։
Սխա՞լ եմ հասկացել»։