Չեմ ուզում հիմա քննարկել, մտնել մի փաստաթղթի դետալների մեջ, որը դեռ կարող է փոփոխությունների ենթարկվել։ Սա մի օրակարգ է, որի մաս ես չեմ ուզում դառնալ, ինձ դա հետաքրքրում է, բայց ես չեմ ուզում այս կարգի մանիպուլյատիվ պրոցեսների մեջ հայտնվել․ ըստ Yerkir.am-ի՝ ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանի լեգիտիմ տարածքի վերաբերյալ ստորագրվելիք երրորդ փաստաթուղթը իրավական հիմք կարո՞ղ է ունենալ, եթե այն վարչապետի պաշտոնակատարն է ստորագրում։
«Մենք խոսում ենք մի փաստաթղթի մասին, որը հրապարակվել է, բայց չի ստորագրվել։ Մենք չգիտենք՝ ինչ փոփոխությունների է ենթարկվելու, ստորագրվելո՞ւ է, թե՞ ոչ»,- նշեց նա։