Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
25 տոկոս ունենալով խորհրդարանում՝ հնարավոր չէ կառավարություն ձևավորել, եթե քեզ հետ համագործակցող ուժեր չլինեն․ դեռ որևէ ուժ չի երևում, որը պատրաստ է դավաճանների հետ համագործակցել և կարող է մտնել խորհրդարան՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսում՝ պատասխանելով հարցին՝ Նիկոլ Փաշինյանը բարձր ռեյտինգ ունի, ինչպե՞ս են «կրելու»։
Նա նաև նշեց, որ Փաշինյանի ռեյտինգի մասին հարցումները հիմնականում հեռախոսային են, իսկ հեռախոսային հարցումները ընդունված են աշխարհում, բայց այն երկրներում են արժանահավատ, որտեղ չկա ներքին բևեռվածություն, և հասարակությունը բարձր ներքին վստահություն ունեցող է։
«Եթե բյուջետային ոլորտում աշխատող մարդուն մեկ լայքի համար ազատում են աշխատանքից, հարազատների վրա ճնշումներ են գործադրում՝ ո՞նց եք պատկերացնում․ եթե հարցումներին արձագանքը ցածր է, ուրեմն կա ստված զանգված, որ չեն ուզում իրենց կարծիքը հայտնել, որովհետև մտածում են՝ ճնշումների տակ են հայտնվելու»,-ասաց Քոչարյանը։
Նա արձանագրեց, որ երկրում ստեղծված իրավիճակն այնպիսին է, որ լուրջ կասկած են հարուցում հարցումների արդյունքները։
Մանրամասն՝ տեսանյութում․