Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարություն է տարածել առ այն, որ նույնիսկ էներգակիների գների նման անկման դեպքում, պայմանագրերով նախատեսված պարտավորությունները մնում են, այդ թվում Հայաստանի ու Բելառուսի համար. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ նշելով՝ երբ այդ համաձայնագրերը կնքվում էին, էներգառեսուրսների համար նշված գները եղել են շուկայականից ցածր. հայտնում է Yerkir.am-ը։
Լավրովը, մասնավորապես, նշել է. «Ես այն կարծիքին եմ, որ դաշնակիցները, իհարկե, պետք է ստանան տնտեսական առավելություններ, բայց երբ գինը հասել է այնտեղ, որտեղ հիմա գտնվում է, պետք է հաշվի առնել, որ կան կոնկրետ պայմանագրային պարտավորություններ»,- ի պատասխան դիտարկմանը՝ ինչու Ռուսաստանը չի իջեցնում գազի գինը ԵԱՏՄ անդամ երկրների համար, ինչպես դա արել էր միության կազմի մեջ չմտնող որոշ այլ երկրների դեպքում:
Միևնույն ժամանակ պաշտոնյան պարզաբանել է, որ ավելի վաղ Մոսկվան ստացել է առաջարկություններ գազի գնի նվազեցման մասին:
«Ես վստահ եմ, որ դիմումները դիտարկելու ընթացքում, իսկ դրանք վերջին շրջանում եղել են ինչպես մեր Բելառուսի, այնպես էլ Հայաստանի գործընկերներից, մեր դաշնակցային հարաբերություններն, իհարկե, ուշադրության են արժանանում: Ամեն դեպում ճիշտ չէ հիշել այդ մասին, երբ իրավիճակը դառնում է ճիշտ հակառակ այն իրավիճակին, որը կար 3-4 տարի առաջ»,- ամփոփել է ԱԳ նախարարը։