Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լեհաստանի նախագահության կողմից դրված ականը, որն այլևս դանդաղ գործողության չէ, արագորեն կպայթի ԵԱՀԿ-ի տակ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ չորեքշաբթի ելույթ ունենալով Պրիմակովյան ընթերցումներ ֆորումում։
«ԵԱՀԿ-ում փորձեցինք ֆիքսել արտաբյուջետային նախագծերի համակարգը, ցանկացած նորմալ կազմակերպությունում, այդ թվում՝ ՄԱԿ-ում, եթե երկիրն ուզում է ֆինանսավորել արտաբյուջետային նախագիծ, նա ընտրում է թեմա և համաձայնեցնում է այն երկրների հետ, որոնք ստանում են այդ օգնությունը, հետո այս նախագիծն իրականացվում է կառույցում՝ հաշվի առնելով դրա համապատասխանությունը կազմակերպության նպատակներին: Այսպես ամենուր է, բացի ԵԱՀԿ-ից: Սա նման ականի, որն այլևս դանդաղ գործողության չէ: Այն շատ արագ կպայթի ԵԱՀԿ-ի տակ. այն հիմա լեհերն են դնում», - ասել է Լավրովը:
Նա նշել է, որ նման արտաբյուջետային ֆինանսավորման ծրագրերն ընդունվում են որպես ԵԱՀԿ նախագծեր։
«Օրինակ՝ Միացյալ Նահանգները որոշում է զբաղվել Հայաստանում քաղաքացիական հասարակությամբ և իրականացնել լրագրողներին «ճիշտ ձևով» պատրաստելու նախագիծ։ ԵԱՀԿ-ում դա կազմակերպելու համար պարզապես անհրաժեշտ է նամակ գրել գլխավոր քարտուղարին կամ ներկայիս նախագահին: Այսքանը, և այն Հայաստանում կկոչվի «ԵԱՀԿ նախագիծ»։ Հիմա նույն նախագծերը սնկի պես աճում են Ուկրաինայում», - ասել է Լավրովը։